Ո՞րն է ճապոնացիների երկարակեցության գաղտնիքը. 6 գլխավոր սովորությունները
ЛАЙФԳիտնականների կատարած բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ ճապոնացիներն այլ երկրների իրենց հասակակիցներից զգալիորեն ավելի երկար են ապրում: Հոդվածը վերցրել ենք Яндекс Дзен-ի «Fit for life» էջից:
Ճապոնացիների երկարակեցության հիմքում ընկած են հետևյալ սովորությունները՝
- Ի տարբերություն ամերիկացիների և եվրոպացիների՝ ճապոնացիները կենդանական միս շատ չեն օգտագործում, քանի որ կարմիր միսը կարող է սրտանոթային համակարգի խնդիրներ առաջացնել: Ուստի, նրանց սննդակարգը բաղկացած է ծովամթերքից, մրգերից և հացազգիներից: Ճապոնացիների չափաբաժինները փոքր են, քանի որ նրանց ամանեղենը սովորականից ավելի փոքր է: Այդ իսկ պատճառով հազվադեպ կարելի է տեսնել դիաբետով կամ ավելորդ քաշով ճապոնացի տեսնելը հազվադեպ երևույթ է: Նրանք քիչ կաթնամթերք են օգտագործում, իսկ սուրճի փոխարեն թեյ են խմում:
- Ճապոնացիներն ուտում են այնքան, մինչև որ 80%-ով կշտանում են:
- Նրանք շատ են սիրում իրենց ծնողներին: Ճապոնիայում ընդունված է խնամել տարեց ծնողներին և ամեն ինչում օգնել նրանց: Ճապոնացիներն ապրում են հարազատների հետ և աջակցում են միմյանց, ինչը տարեցների համար շատ կարևոր է:
- Ճապոնիայում յուրաքանչյուր մարդ պետք է որոշակի առաքելություն ունենա իր կյանքում, իրեն լիովին հանձնի այն գործերին, որոնք իսկապես հաճույք և կյանքի զգացում են պարգևում:
- Ճապոնացիները շատ մաքրասեր են, իսկ մաքրությունը և կարգուկանոնը, ինչպես գիտենք, առողջության և լավ ինքնազգացողության գրավական են:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



