Մերկելը 10-րդ անգամ անընդմեջ դարձել է տարվա ամենաազդեցիկ կինը
МЕЖДУНАРОДНОЕForbes-ի վարկածով 2020 թվականին աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշը գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նա վարկանշային աղյուսակը գլխավորում է 10-րդ անգամ անընդմեջ։ Առաջատարների եռյակում են հայտնվել նաև Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը։
Չորրորդ հորիզոնականում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Այս տարի վարկանիշի հեղինակներն ընդգրկել են կանանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարում։
Ամենաազդեցիկ կանանց թոփ-100-ում կան նաև երգչուհիներ՝ Ռիհաննան (69), Բեյոնսեն (72), Թեյլոր Սվիֆթը (82), ինչպես նաև դերասաուհի Ռիզ Ուիզերսփունը (92)։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



