Մեծ քանակությամբ հոգեմետ դեղահաբեր՝ թթվասերի տարայում
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Կ.Մ.-ի կողմից դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ հանձնուքի մեջ առկա թթվասերի 2 տարաների գործարանային տեսքը կասկած է առաջացրել: Արդյունքում տարաների մեջ հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, հոգեմետ հանդիսացող, դիազեպամ հիշեցնող 930 դեղահաբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



