«Պուտինն օգնեց Լեռնային Ղարաբաղի հարցով գործընթացը տանել դրական ուղղությամբ». Էրդողան
ПОЛИТИКАՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը նշանակալից դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում: Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հաղորդում է TASS-ը:
«Ես չեմ կարող անտեսել պարոն Պուտինի մոտեցումները: Նրա դրական վերաբերմունքն օգնեց այդ գործընթացը տանել դրական ուղղությամբ: Ես նաև ցանկանում եմ կարևորել այն հարթակը [տարածաշրջանային անվտանգության ապահովման համար], որի մասին ասաց իմ եղբայրը [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը]: Այդ հարթակում կարող են ընդգրկվել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը, և, եթե համաձայնվի, Հայաստանը»,- նշել է նա:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



