Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հանրապետությունում ստեղծվել է կոնսենսուս-1, և այդ մինուս մեկը Նիկոլ Փաշինյանն է». «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ժողովրդավարություն», «թալան», «նախկիններ» ասելով՝ Նիկոլ Փաշինյանն իրականում իր իշխանության ընթացքում Հայաստանը պարտության էր պատրաստում: Քաղաքագետ Աղասի Ենոքյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք առկա ներքաղաքական խնդիրներից, անդրադարձել նաև բարոյահոգեբանական մթնոլորտին և իրավիճակի կայունացման հնարավորություններին: «Ն. Փաշինյանը քանդեց բոլոր պետական ինստիտուտները, քանդեց նաև բանակը, քանդեց բանակցային գործընթացը և Հայաստանին դեպի պարտության տարավ: Կարծում եմ՝ սա ոչ թե հանգամանքների բերումով էր, այլ գիտակցաբար, որովհետև այդքան շատ հանգամանքներ պարզապես չեն կարող համատեղվել: Հիմա էլ է ասում «լեգիտիմ», «ժողովրդի կողմից ընտրված», բայց իրականում երկրում անիշխանություն է ստեղծվել:

Եվ չեմ կարծում, թե այդ անիշխանությունը ստեղծվել է այն պատճառով, որ իշխանությունները շոկի մեջ են, որ չգիտեն՝ ի՞նչ անեն կամ որ իրենց չեն ենթարկվում: Կարծում եմ՝ անիշխանությունը ստեղծվել է միտումնավոր, և միտումնավոր ստեղծված անիշխանության պայմաններում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նորանոր զավթումների է գնում: Երևի թե, Նիկոլ Փաշինյանի մնալը ոչ թե այն պատճառով է, որ նա ինչ-որ ժողովրդավարական զեղումների տակ է ընկել և ուզում է իրեն ընտրողներին հաշիվ տալ, ոչ թե այն պատճառով, որ նա փախնելու, գնալու տեղ չունի, այլ նրա, որ ինքը դեռևս խնդիրներ ունի լուծելու: Եկեք հասկանանք, որ այդ փաստաթուղթն, այնուամենայնիվ, խաղաղության փաստաթուղթ չէր:

Այն զինադադարի կիսատ-պռատ հայտարարություն էր, որի ամբողջ իմաստն այն էր, որ ռուսական և ադրբեջանական զորքերը կարող են տեղաբաշխվել այդ տարածքում, ընդ որում՝ առանց որևէ հստակության: Այդ հայտարարության հիման վրա խաղաղություն չի հաստատվել, պատերազմը չի ավարտվել, և մեր պարտությունը շարունակվում է: Ադրբեջանցիները գալիս ու Սոթքի հանքն են գրավում, գալիս ու ինչ-որ դաշտեր են վերցնում, ու այս ամենի պատճառն այն է, որ Հայաստանում իշխանություն չկա: Ես կարծում եմ, որ Ն. Փաշինյանն այս անիշխանական վիճակը հատուկ է պահում: Երկրի ղեկավար լինել՝ չի նշանակում պարզապես նստել այդ աթոռին, նշանակում է ղեկավարել երկիրը: Իսկ նա իշխանությունը չի օգտագործում, նա պարզապես այդ աթոռը զբաղեցնող է, և դա է հիմնական խնդիրը. անիշխանություն ստեղծելով՝ նա շարունակում է միտումնավոր պարտությունը»,«Փաստի» հետ զրույցում ընդգծեց քաղաքագետը: Ինչ վերաբերում է Բաքվից նախօրեին հնչեցված հայտարարություններին՝ քաղաքագետը նշեց, որ ադրբեջանցիները առանց զենքի, զորքի տարածքներ են գրավում Հայաստանում, և չի կարծում, թե նրանց ասածները շատ ֆանտաստիկ են: «Ասում են Սևան՝ եկել են ու մտել Վարդենիս, Սևան չի՞:

Ասում են Զանգեզուր, եկել ու Զանգեզուրից տարածքներ են վերցրել, ինչի՞ մասին է խոսքը: Մեծախոսությունը մեզ մոտ էր և մեզ մոտ է մինչև հիմա: Ն. Փաշինյանն ասում է՝ բա ես ժողովրդին ի՞նչ պատասխան տամ, եթե դուրս գամ իշխանությունից: Իսկ ժողովրդին ի՞նչ պատասխան է տալիս, երբ 5000 զոհ և մի միլիոն հեկտար տարածք է տվել: Գերիների հարցը չի կարող ինչ-որ անհատների կողմից կազմակերպվող հարց լինել, որովհետև դրա համար գոյություն ունի պետություն: Դա պետության հստակ գործառույթն է, ինչպես սահման գծելը, որը չի կարող գյուղապետի գործառույթը լինել: Այս ամենը չի անում պետությունը: Իսկ մանիպուլ յացիայի, կրուտիտի քաղաքականությունը Ն. Փաշինյանի օրոք միշտ է լինելու»,ասաց մեր զրուցակիցը: Ըստ քաղաքագետի, այնուամենայնիվ, այսօր այն քաղաքական ուժերը, որոնք ակտիվ քաղաքականության մեջ են, բոլորը միավորվել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Դրանից դուրս մնացել են Ն. Փաշինյանին կից մի քանի կուսակցություններ, որոնց պարզապես հաշվի առնել պետք չէ: Դրանք նույնն են, ինչ «Իմ քայլը»: Մեծ հաշվով, հանրապետությունում ստեղծվել է կոնսենսուս -1 է, և այդ մինուս 1-ը Նիկոլ Փաշինյանն է: Մնացած բոլոր քաղաքական ուժերը միասնական են: Իսկ ովքեր ասում են՝ «առանձնապես չեմ ուզում Ն. Փաշինյանի հրաժարականը», կամ «Նիկոլը չլինի, Վազգեն Մանուկյանը գա՞», նրանց պարզապես պետք չէ հաշվի առնել, որովհետև քաղաքական ուժերը միասնական են: Հասարակական քիչ թե շատ կազմակերպված շերտերը նույնպես միասնական են: Մենք տեսնում ենք նաև մտավորականների նամակները, եկեղեցու խոսքը, անգամ առանձին համայնքների կողմից ենք առանձին հայտարարություններ տեսնում: Այս ամենը խոսում է այն մասին, որ կոնսոլիդացիայի պակաս չկա:

Ինչ վերաբերում է այն մանիպուլ յացիաներին, թե փողոց քիչ մարդ է դուրս գալիս, կասեմ հետևյալը. ինձ չի թվում, թե փողոցում մարդկանց թիվը ամենաէական ցուցանիշն է, թեպետ ամենևին քիչ չեն դուրս գալիս: Բացի այդ, հաշվի առնենք մարդկանց սուգը. չգիտեմ, երևի ընտանիք կամ մարդ չկա, որ ընկեր ու հարազատ կորցրած չլինի: Նման իրավիճակ ունենք, կա նաև չհաղթահարված համաճարակի հանգամանքը, գործոն է նաև եղանակը, բայց այս ամենի հետ մեկտեղ՝ բավականին շատ մարդ է դուրս գալիս փողոց»,-նկատեց Ա. Ենոքյանը:

Անդրադառնալով Փաշինյանի՝ հենց իր կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ցանկությանը, որը վերլուծական շրջանակները չեն բացառում, քաղագետը նշեց. «Ինձ համար մի բան է ակնհայտ. եթե Փաշինյանն անցկացնի խորհրդարանական ընտրությունները, ապա այդ ընտրություններում կեղծիքներ կլինեն: Գոնե այնքան կեղծիքներ, որ եթե Փաշինյանը հասարակական ճնշման տակ կառավարող ուժ չդառնա, այնուամենայնիվ, խորհրդարանում բավականին թվով պատգամավորներով կհայտնվի:

Կարծում եմ՝ Փաշինյանը պարզապես իրավունք չունի անցկացնել խորհրդարանական ընտրություններ, որովհետև այս ընթացքում ակնհայտ է դարձել, որ նա խաբեբա է, մանիպուլ յատոր է և խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնպես նման վարքագիծ կդրսևորի: Բացի այդ, ընտրություններ անցկացնելու համար հանրային ողջ ծանր բարոյահոգեբանական մթնոլորտի հաղթահարում է անհրաժեշտ, ինչպես նաև սևի ու սպիտակի բաժանման բացառում, ինչն այս կառավարությունը չի անելու, որովհետև իրենք իրենց քաղաքականության ընթացքում միշտ հակառակն են արել:

Այս առումով անպայման անցումային մի կառավարություն է անհրաժեշտ, որը նախևառաջ կհաղթահարի այս մթնոլորտը: Այս տեսանկյունից շատ լավ էր, երբ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ չի լինելու հաջորդ կառավարության կազմում: Այս առումով նա կարող է իրավիճակն այնպես կարգավորել, որ քիչ թե շատ օբյեկտիվ ընտրություններ անցկացվեն»: Քաղաքագետի կարծիքով, մարդիկ, ովքեր ուզում են պատասխանատվություն վերցնել այս անցումային շրջանի համար, գիտակցում են դրանից բխող ամբողջ բեռը: Այս համատեքստում Ա. Ենոքյանը իրավիճակի կայունացման համար երկու կարևոր խնդիր է առանձնացնում. «Առաջին կարևոր խնդիրը սուտը բացառելն է: Այս հասարակությունը հիվանդացել է հենց այդ ստի հսկայական դոզաների պատճառով, որ իշխանության կողմից անընդհատ ներարկվում էր հասարակության մեջ: Պետք է բոլոր տեսակի ֆեյքերի ֆաբրիկաները փակել, մամուլի հետ լուրջ աշխատանք պետք է կա տար վի, բո լոր տե ս ա կ ի «PerfectTV»-ները պարզապես պետք է վերացնել և, կարծում եմ, այս առումով անգամ օրենսդրական հնարավորություններ կան: Սա այն կարևորագույն աշխատանքն է, որը պետք է իրականացվի:

Բացի այդ, մարդկանց հետ պետք է բաց խոսել: Ինձ շատ դուր եկավ Վազգեն Մանուկյանի վերջին ասուլիսը, որտեղ շատ պարզ խոսքերով, առանց ճոռոմաբանությունների հստակ բացատրում էր, թե լուծելու ինչ խնդիրներ կան: Եվ ամենակարևորը գիտեք ո՞րն է. ամենակարևորը մարդկանց ոչ թե, այսպես կոչված, դուխ տալն է, այլ իրականությունը ցույց տալը, թեպետ մինչև հիմա մենք իրականությունը չգիտենք: Մենք տեսանք, թե նշվածն ինչ խնդրի հանգեցրեց. պատերազմի ժամանակ 44 օր շարունակ մեզ դուխ էին տալիս, հետո պարզապես մեկ ժամում մեզ ջարդեցին»: Ինչ վերաբերում է խաթարված արժեքային համակարգին, Ա. Ենոքյանն ընդգծեց. «Խնդիրն այն էր, որ հասարակությունը դարձավ չաշխատող:

Օրինակ՝ ոստիկանը պետք է կարգ պաշտպանի՝ ելնելով օրենքից, և ոչ թե ինչ-որ բարձրագույնի կամքից, տաքսիստը պետք է իր մեքենան քշի, և ոչ թե քաղաքական դատողություններով զբաղվի, զինվորը ոչ թե դեմոկրատիայի մասին պետք է խոսի, այլ իր գործով զբաղվի: Բոլորին քաղաքագետ, բարձր մատերիալներից, ժողովրդավարությունից խոսացողներ ենք սարքել, այն դեպքում, երբ այս ամենը ցույց տվեց, որ Հայաստանում ոչ ոք, ցավոք, պատկերացում չունի, թե ինչ բան է ժողովրդավարությունը: Պարզապես մարդկանց պետք է վերադարձնել իրենց գործին. սա ամենակարևոր բանն է, որը պետք է իրականացվի հենց արժեքային համակարգում: Մեծախոսությունը պետք է վերացվի և պետք է գործ անել: Ի վերջո, երկիրը վերափոխելու, երկիրը ոտքի կանգնեցնելու համար հիմնական գրավականն աշխատանքն է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян