Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Այն ֆոնի վրա, թե ինչ խոստումներ են տրվել, այս հանրաքվեն հետընթաց էր. Լարիսա Ալավերդյան

ИНТЕРВЬЮ
Past.am-ի զրուցակիցն է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
 
-Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության օրն է: Կուզեի, որ այդ առումով համեմատականներ անցկացնեք սահմանադրական վերջին հանրաքվեի և նախորդ այլ ընտրական գործընթացների միջև: Ձեր կարծիքով՝ այս հանրաքվեն հետընթա՞ց էր, թե՞ առաջընթաց:
 
- Այն ֆոնի վրա, թե ինչ խոստումներ են տրվել և ինչ գործընթացի սկիզբ սա պետք է դառնար, ես կարծում եմ, որ դա հետընթաց է:
 
-Իսկ ինչո՞ւ հանրահավաքների շրջանակներում մենք չենք տեսնում լայն հասարակության մոբիլիզացում:
 
-Մենք շատ անգամ խոսում ենք այն մասին,որ հասարակությունը չունի վստահություն առ իշխանություններ: Ցավոք, անվստահությունն առ իշխանություն չի դառնում վստահություն առ ընդդիմություն:
 
 
Այդպիսի իրավիճակներ եղել են տարբեր երկրներում և տարբեր ժամանակահատվածներում:Մենք շատ անգամ ասում ենք, որ մեր քաղաքական դաշտը դեռ չի կայացած: Այս ամենը հենց դրա արտահայտումն է:
Սա ընդդիմության թերացումը չէ, այլ ժամանակահատվածի առանձնահատկությունը, որում մենք ապրում ենք: Այս հանրաքվեն արտահայտում էր ժողովրդի կարծիքն իշխանությունների մասին:
 
 
Ես մերժում եմ այն հրապարակախոսների պնդումները, թե սա ընտրություններ չի եղել, որ մեկը լինի իշխանության կողմնակից, մյուսն ընդդիմության: Հակառակը՝ Հայաստանում ցանկացած քվեարկության հիմքում ընկած է մարդկանց վերաբերմունքն իշխանություններին: Կա ընդդիմադիր զանգված, բայց չկա այն ուժը, որն իրեն կտանի դեպի նվաճումներ:
 
-Միջազգային դիտորդների գնահատականների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:
 
-Միջազգային դիտորդները դրական կարծիք են արտահայտել նախագծի վերաբերյալ, իսկ ընդդիմադիրներն ասում են՝ դա զարմանալի է: Դիտորդները ճշմարտացիորեն ասել են, որ իրենց խնդիրը չէ մտնել քաղաքական ուժերի և հասարակության պատրաստվածության հարցերի դաշտ: Իրենք դիտակում են սահմանադրական փոփոխությունների տեքստը՝ այն համադրելով միջազգային փորձի հետ: Պետք է նշեմ, որ այս անգամվա գնահատականները կոռեկտ են, բայց նաև ավելի օբյեկտիվ են: Դրանք արտահայտում են այն ցավոտ և ամոթալի կողմերը, որոնք մենք ունենք:
 
-Համաձայն Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարության՝ հանրաքվեն չեղավ ժողովրդի իրական կամարտահայտման միջոց: Ձեր գնահատականը:
 
-Պարոն Քոչարյանը շատ լավ գիտի, թե դա ինչ է: 2005 թվականի հանրաքվեն որոշ դիտորդներ անվանեցին «ուրվականների հանրաքվե»: Ցավով պետք է նշեմ, որ ո՛չ 95 թվականին ընդունված Սահմանադրությունը, ո՛չ 2005-ի փոփոխությունները, ո՛չ այս հանրաքվեն, լեգիտիմ չեն, որովհետև լեգիտիմությունն արտահայտվում է հասարակության վստահությամբ:
 
-Վստահություն տեսնո՞ւմ եք, որ իրավապահ մարմինները կպատժեն կեղծարարներին:
 
-Մեր երկիրը համարվում է ապահով:Անշուշտ, դրանում իր դերն ունեն ոստիկանությունն ու այլ ուժային կառույցներ, բայց նայում ենք խայտառակ կեղծիքների կադրերն ու զարմանում:
 
 
Ո՞ւր են այդ ժամանակ իրավապահները: Իրավապահները պետք է նախապես իմանան, թե որտեղ պետք է կատարվեն հանցագործությունները: Ինչո՞ւ դրա մասին խոսում է հասարակությունը, իսկ իշխանությունն ասում է՝ կնայենք, կուսումնասիրենք: Սա անճարություն չէ, որովհետև գիտեմ կադրային պատրաստվածությունը, որն ունեն մեր ուժայինները: Բայց ո՞ւր են նրանք:
 
 
Այն աշխարհաքաղաքական դիրքը, որն ունի մեր պետությունը և այն իրավիճակը, որը տիրում է աշխարհում, ուղղակի պահանջում է, որ Հայաստանի ներսում որոշ գաղափարների և նպատակների շուրջ լինի համերաշխություն:Սա լավագույն պահն է, երբ ուժայինները և իրավապահները ցույց տան իրենց կարողությունները:
Ցավոք, չեմ հավատում, որ դատական և նախաքննական վիճակները կարող են փոխել որևէ բան:
 
Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի
 
 
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри