Ադրբեջանական համարանիշներով «Ուրալ»-ները Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ են եղել. Առուշանյան
ОБЩЕСТВОԳորիսում երեկ ադրբեջանական համարանիշներով «Ուրալ» մեքենաները Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ են եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը` նշելով, որ դիակների դուրսբերման նպատակով մեքենաները Գորիս քաղաքով դեպի սահմանամերձ շրջաններ էին տեղափոխվում:
«Մեքենաները եղել են Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, դիակների փոխանակման գործընթացի շրջանակում: Մենք մեր դիերին ենք վերադարձրել, նրանք էլ իրենց դիերն էին դուրս բերում»,-ասաց քաղաքապետը:
Նշենք, որ երեկ համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանական համարներով «Ուրալ»-ները երթեւեկում էին Գորիսում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



