Ըստ Կարո Փայլանի՝ Թուրքիան S-400 համակարգերը պետք է վերադարձնի Ռուսաստանին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռուսական S-400 համակարգերի գնման համար Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներին։
Ինչպես հաղորդում է թուրքական Yeni Şafak լրատվական կայքը, Փայլանի կարծիքով՝ փորձարկման փուլում գտնվող և մոտ ժամանակներում գործարկվելիք S-400 համակարգերը պետք է վերադարձվեն Ռուսաստանին։
«Այս S-400-ները դեռ շատ դժվարություններ են պատճառելու ձեզ։ Եթե տոստեր գնեիք, այն նույնիսկ 1․5 տարի չէիք պահի պահեստում։ Թուրքիայի կողմից 2․5 միլիարդ դոլարով գնված S-400 համակարգերը փտում են պահեստում։ Եկեք դրանք վերադարձնենք Ռուսաստանին»,- ասել է Փայլանը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



