Քոչարյանն ու Զաքարյանը քրեական գործեր հարուցելու շանտաժով՝ պատերազմ զորակոչվածներին ստիպում են գնալ Փաշինյանի երթին
ПОЛИТИКАMediaport-ին հայտնի է դարձել, որ այսօր օրերին «Իմ քայլ»-ի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը զբաղված են դեկտեմբերի 19-ին կայանալիք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դեպի Եռաբլուր երթի համար մարդկանց հավաքագրելով:
Մասնավորապես` հայտնի է դարձել, որ վերջիններս հատուկ ընտրում են պատերազմի այն մասնակիցներին, ովքեր ռազմի դաշտում հրամանատարներ չունենալու պատճառով նահանջել են կամ հարկադրված են եղել թողնել իրենց տեղանքը:
Օգտագործելով այս հանգամանքը` Քոչարյանն ու Զաքարյանը սպառնում են, որ եթե նրանք չմիանան Նիկոլ Փաշինյանի երթին, ապա իրենց նկատմամբ քրեական տարբեր գործեր կհարուցվեն:
Mediaport-ին նաև հայտնի է դարձել, որ իշխանությունները նման նողկալի շանտաժով արդեն իսկ հաջողացրել են Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, աջակից զինվորների ու կամավորների մասնակցությամբ մի քանի ակցիաներ բեմադրել նախորդող շաբաթների ընթացքում:
(C) Mediaport
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



