Ереван, 10.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը 77 տարիների գործունեության ընթացքում իր առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայկական սպորտային աշխարհում

СПОРТ

Past.am

«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը 77 տարիների գործունեության ընթացքում իր առանձնահատուկ և կարևորագույն տեղն է զբաղեցնում հայկական սպորտային աշխարհում: Այն դպրոցական երեխաների ֆիզիկական դաստիարակության և մեր երկրում մարզական բնագավառի զարգացմանը նպաստող լավագույն օրինակներից է: «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ն իր ուրույն ձեռագիրն ու ազդեցությունն ունի Հայաստանի մարզական կյանքում: Այն հնարավորություն է տալիս դպրոցականներին իրենց հստակ քայլերն ուղղել դեպի պրոֆեսիանալ մարզաշխարհ ` մասնակցելով տարբեր միջազգային մրցաշարերին: Կազմակերպությունն իր բազմազան գործունեության շնորհիվ բացահայտել է բազմաթիվ երեխաների մոտ առկա տաղանդը: Իսկ դրա վառ ապացույցն այս տարիների ընթացքում մեր մարզիկների կողմից նվաճված բազում մեդալներն ու չեմպիոնական տիտղոսներն են:

 

«Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ և Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը մեզ հետ զրույցում խոսեց 2020 թվականի, նոր ծրագրերի, ինչպես նաև ստեղծված համավարակային բարդ ժամանակաշրջանի և առաջացած խնդիրների մասին:
2020 թվականին մենք ունեինք ժամանակի ուղուն համապատասխան նոր և լուրջ մրցաշարերի ծրագրեր, որոնց ներդրումը Հայաստանը կդարձներ միջազգային սպորտի տարածաշրջան: Բնականաբար արդեն պլանավորել էինք հունվար ամսից անցկացնել մի շարք միջազգային մրցաշարեր՝ բռնցքամարտից, ըմբշամարտից, սամբոյից և այն մարզաձևերից, որոնք մեր կազմակերպությունում գործում են և հանրապետությունում բարձր արդյունքներ են ցուցաբերում: Բայց արդեն մարտ ամսից պարզվեց, որ մենք այդ ծրագրված միջոցառումներն ի վիճակի չենք անցկացնելու, համավարակի հայտնի պատճառներով: Եղան հրամաններ, հրահանգներ, որ կանգնեցնենք պարապմունքները, բայց մեր կազմակերպությունը, այսպես ասած, միշտ գործել է: Մենք էլ հրամաններ տվեցինք, որ խմբերը դադարեցնեն իրենց աշխատանքները, բայց բարձրակարգ մարզիկների համար անհատական մարզումները և պարապմունքները չդադարեցրինք, այլ ուղղակի թեթևացրինք մարզումների ծրագրերը և ստացանք լավ արդյունքներ հանրապետության մասշտաբով: Հետևելով պարետի ցուցումներին, կազմակերպվեցին բացօթյա պարապմունքներ և անհատական մարզումները: Դրսում կազմակերպեցինք մեզ մոտ կիրառվող մարզաձևերից ուսումնական հավաքներ, մարզիկների շփումները իրար հետ դադարեցվեցին, պահպանելով հիմնականում իրենց մասնագիտական գործունեության սկզբունքները: Դրա հետ մեկտեղ եղան նաև մի քանի հանրապետական առաջնություններ՝ ազատ ոճից, հունահռոմեական ըմբշամարտից: Այս օրերին նույնպես անց են կացվում և ունենք չեմպիոններ: Ամփոփելով վերջին երկու առաջնությունների տվյալները, ունենք բոլոր նշված մարզաձևերից հավաքական թիմերի անդամներ ու թեկնածուներ և, ամենագլխավորը, ազատ ոճի ըմբիշներից ունեցանք վեց չեմպիոն, որը բավականին լուրջ և լավ արդյունք է:
Ընթացքում կարողացել ենք կազմակերպել մասսայական մի քանի մրցաշարեր՝ դպրոցականների համար, բայց դրանք մեծ միջոցառումներ չէին, ինչպիսին մենք սովորաբար կազմակերպում ենք: Սովորաբար նման միջոցառումներին մասնակցում էին ոչ միայն Հայաստանի մարզիկները, այլ նաև Արցախի Հանրապետության մարզիկները: Սակայն այս տարի համավարակի հետ կապված բարդություններն ամենուր էին: Ուստի թույլ չէին տալիս կարզմակերպել և անցկացնել լայնամաշտաբ սպորտային տոներ:

 

 

Ծրագրերի մասին:
Այս ընթացքում մենք կարողացանք որոշակի ծրագրեր մշակել, որոնց միջոցով հնարավոր կլինի թույլատրել համավարակային իրավիճակներում մարզադպրոցների գործունեությունը շարունակել: Այսպես, թե այնպես ՀՀ պարետատան կողմից սահմանված այդ կանոնները, կանխարգելման միջոցառումները իրենց լիարժեք արդյունք չտվեցին, քանզի երեխաները, որոնք չէին գալիս պարապելու, դրսում իրար հետ շփվում ու խաղում էին: Մենք բազմիցս բակերում տեսել ենք նրանց ֆուտբոլ և այլ խաղեր խաղալիս: Այսինքն՝ այլ մոտեցում էր պետք: Ամեն դեպքում մենք սպորտը դիտարկում ենք որպես առողջ ապրելակերպի լավագույն միջուկը և մարդկանց զրկելով ամենօրյա մարզումներից ինչ-որ տեղ սխալվում ենք համավարակից պաշտպանվելով: Հետաքրքիրն այն է, որ պարետի որոշմամբ հեծանվասպորտը դադարեցվել էր, սակայն թույլատրվում էր հեծանվով դուրս գալ զբոսնել:
Կարելի էր շատ հեշտ կազմակերպել լողը, աթլետիկան, բադմինթոն, սեղանի թենիս մարզաձևերը: Նաև պարզել եմ, որ սպորտի բնագավառում իսկապես ունեցել ենք վարակված երեխաներ, բարձրակարգ մարզիկներ, բայց այդ թիվը շատ չնչին է եղել, և բոլորը շատ հեշտությամբ են հաղթահարել այդ վարակը: Այսօր դեռ վաղ է որոշակի պլաններ մշակել, որովհետև դեռ ցուցումներ չենք ստացել: Սակայն համապատասխան հրահանգներից հետո մենք կկարողանանք արագորեն կազմակերպել արդյունավետ մարզումներ:
Առայժմ դեռ ոչ մի մարզական ֆեդերացիայի կողմից ծրագրեր մշակված ու պատրաստ չեն: Մենք կապի մեջ ենք նաև նրանց հետ: Իրավիճակից ելնելով, այժմ բոլորի համար էլ բարդ ժամանակաշրջան է: Լուրջ աշխատանքների մասին, որոնց անցկացման համար պետությունը կօժանդակի, կարելի է խոսել հունվարի երկրորդ կեսին:

 

«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը 77 տարիների գործունեության ընթացքում աչքի է ընկել նոր ձեռքբերումներով ու հաջողություններով: Այժմ խոսենք միջազգային մրցաշարերի մասին:
Մենք 77 տարի շարունակ աշխատել ենք ժամանակին համընթաց և համահունչ և ունեցել ենք մեծ հաջողություններ, թեև այս տարի ծանր էր բոլորիս համար: Տարվա սկզբում մենք մտադիր էինք միջազգային մրցաշարեր անցկացնել, իսկ դրա արդյունքն այն էր, որ 2015 թվականին մենք արդեն սկսել էինք ծրագրավորված աշխատանքները, և արդեն միջազգային ֆեդերացիաների հետ կար պայմանավորվածություն: 2020 թվականին պետք է անցկացնեինք Սամբոյի աշխարհի առաջնություն, ցավոք, չանցկացվեց: Պլանավորել էինք առաջին անգամ բռնցքամարտի Դպրոցականների եվրոպայի առաջնություն անցկացնել սեպտեմբերին Երևանում: Սրան էլ խանգարեց պատերազմը: Ծրագրերը հաստատել էինք միջազգային ֆեդերացիաների հետ, որոնք իրենց հավանությունն էին տվել: Թվարկված բոլոր միջոցառումները պլանավորել էինք 2019 թվականին և իրականում 2019 թվականը մեզ մոտ ստացվեց բավականին արդյունավետ ենք անցկացրել:

 

 

«Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ն, որպես տարբեր մրցաշարեր կազմակերպելու և անցկացնելու փորձառու կազմակերպություն, դեռևս 2001 թվականից անցկացնում է ԱԺգավաթի խաղարկության ամենամյա հանրապետական մրցումները:
Մեր մարզական կազմակերպությունն իր ուրույն ձեռագիրն ու ազդեցությունն ունի Հայաստանի մարզական կյանքում: ԱԺ-ի ամենամյա միջոցառման համար մենք դիմեցինք ԱԺ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Մենք հույս ունեինք, որ ԱԺ-ի գավաթը կկարողանայինք այնպես կազմակերպել ու անցկացնել, որ պարետի կանոններն ու որոշումները պահվապվեին, իսկ շփումները հնարավորինս կհասցվեր նվազագույնի: Օրինակ՝ աթլետիկան, վազքեր, ցատկեր: Բնականաբար այդ ցուցանիշներն ու արդյունքները, որոնք ֆիքսում են մարզիկները, մասնակիցները, դրանք մենք կարող էինք ամփոփել և բոլորին հեռակա կարգով ներկայացնել իրենց ցուցաբերած արդյունքների մասին, բայց չստացվեց: Չնայած, որ շատ պատգամավորներ համաձայն էին մեր առաջարկներին:

 

Լողափնյա վոլեյբոլի մրցաշարի համատեքստում ինչպիսի՞ն է մեր մարզիկների պատրաստվածությունը, ի՞նչ արդյունքներ եք գրանցել այս մարզաձևում:
Լողափնյա վոլեյբոլի մրցաշար մենք կարողացանք փոքր քանակով անցկացնել կորոնավիրուսի պիկի նվազելուց հետո: Այս մարզաձևի մրցաշարի անցկացումը մեզ համար խորհրդանշական էր, քանի որ Հայաստանում մենք ենք այն հիմնադրել: ՀՀ-ում առաջին անգամ լողափնյա վոլեյբոլը մեր կազմակերպությունն է անցկացրել, ավելին, առաջին անգամ անցկացրել ենք նաև լողափնյա ֆուտբոլ, լողափնյա հանդբոլ: Երբ առաջին անգամ Սևանում անցկացրինք լողափնյա վոլեյբոլը, մասսայականությունըշատ բարձր էր, շատ մեծ էր տղաների կամ աղջիկների հետաքրքրությունը: Այն ոչ միայն հանգիստն է համադրում սպորտաձևի հետ, այլ նաև սպորտի բազմաթիվ սիրահարներ են գալիս և հետաքրքիր ժամանակ են անցկացնում: Մեր դպրոցականները բավականին լավ են պատրաստված, թե կառուցվածքային առումով, թե ոգևորվածությամբ, և թե ցուցաբերված արդյունքներով: Նրանք մեծ պատասխանատվություն ունեն և կարևորում են ամեն բալը, ամեն մրցանակը: Մեր երեխաները մասնակցել են Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարերին: Այստեղ մեր աղջիկների թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը, այն էլ մրցավարական սխալի պատճառով: Ի դեպ, այնտեղ ամենագեղեցիկ սպորտսմենուհի ճանաչվեց մեր հայուհին:

 

 

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր մարզաձևի հաջողության հիմքում ընկած է ֆիզկուլտուրա առարկան: Ի՞նչ խնդիրներ կան այստեղ, ինչպիսի՞ լուծումներ կառաջարկեք այն ավելի ամուր հիմքերի վրա դնելու համար:
Անցած տարիների ընթացքում մեր կազմակերպությունը բազմաթիվ հնարավորություններ է ստեղծել պատանի մարզիկներին ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում և սպորտում իրենց ուրույն տեղը գտնեն: Ֆիզկուլտուրա առարկան հանրակրթական դպրոցներում այնքան էլ լավ վիճակում չի գտնվում: Պատճառներն ահռելի են, սկսած նրանից, որ հանրակրթական դպրոցներն ապահովված չեն մարզագույքով, համապատասխան պարագաներով, ինչպես նաև մարզչական-ուսուցչական որակյալ կադրերով:Մեր փորձը ցույց է տվել, որ այն ուսուցիչները, որոնք ճիշտ մոտեցում են ցույց տվել և պարտականությունները շատ լավ են կատարել, այդ դպրոցներում ֆիզիկական պատրաստվածությունը բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում և ունի ամուր հիմքեր:

 

Ի՞նչ է պետք անել:
Վրացիները իրենց դպրոցներում շատ հետաքրքիր փորձ ներդրեցին: Ֆիզկուլտուրա առարկային շաբաթական 3 ժամի մեկ ժամը տրամադրեցին ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությանը, 2 ժամը՝ ըստ ուսուցչի որակավորմանը համահունչ տրվեց մարզաձևին: Այսինքն՝ դպրոցականները զբաղվում են կոնկրետ մարզաձևով՝ վոլեյբոլով, կամ մինի ֆուտբոլով, կամ որևէ այլ սպորտաձևով: Այն ավելի լավ արդյունք է տալիս: Ես նման փորձ տեսել եմ նաև Չեխիայում: Այս մեթոդը երեխայի համար ավելի ոգեշնչող է, սպորտով զբաղվելը ավելի հետաքրքիր է դարձնում, համապատասխան համազգեստ կրելը պարտադիր է լինում: Այդ միջոցներով կարելի է դպրոցներում աշխուժացնել ֆիզկուլտուրա առարկայի դասավանդումը: Եվ պետք է երեխայի մոտ հետաքրքրություն առաջացնել ամենօրյա մարզումների նկատմամբ: Գաղտնիք չէ, որ երեխաներին ամենաշատը հրապուրում են խաղերը: Այսօր կան արդյունավետ վարժասարքեր և նոր մարզագույքեր, որոնք ձգում են երեխաներին դեպի նորովի փորձությունների և փորձեն խաղալ ու հաճույք ստանան, և այդ ամենը ոչ միայն առողջարար են, այլ նաև արդյունավետ ազդում են ամբողջ մկանային համակարգի վրա:

 

 

Ուսուցչական կազմը և երեխաները առաջարկներ, պահանջներ, ակնկալիքներ, բողոքներ չե՞ն ներկայացնում:
Բազմաթիվ բողոքներ եղան, թե ինչու՞ մենք միջոցառումներ չենք կազմակերպում: Դրանք եղել են նաև նամակների տեսքով՝ թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական: Նույնիսկ մենք նամակ ենք ստացել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի գրեթե բոլոր դպրոցների երեխաների կողմից, որտեղ նշվում էր, թե իրենք 2019 թ. հաղթել են, հիմա նույնպես ցանկանում են մասնակցել, ինչու դադարեցրիք և կրկին չենք կազմակերպում մրցաշարեր: Ստացվում է, որ մենք ենք թերանում ու երեխաների ցանկությունները չենք բավարարում: Երբ մենք մարզերում միջոցառումներ ենք անցկացնում, հանդիսատեսը ևս ցանկություն է հայտնում մասնակցել: Մենք մեր կանոնադրությունն այնպես ենք մշակում, որ յուրաքանչյուրը կարողանա մասնակցել համապատասխան փուլում՝ համայնքային, քաղաքային, մարզային: Պետք է այնպես անել, որ ոչ մի երեխայի խաղից դուրս չթողնենք: Քանի որ նույնիսկ տարբեր խնդիրներ ունեցող երեխաները իրավունք ունեն հատուկ ծրագրերի միջոցով մասնակցեն տարբեր մրցույթների: Այսօրվա պատերազմի և համավարակի պայմաններում ամենամեծ շեշտը պետք է դնել սպորտի միջոցով առողջ ապրելակերպի կազմակերպմանը: Այսպիսի մոտեցում, ցավոք, հիմա չկա:
Այսօր բոլոր հնարավորությունները կան տարբեր սպորտաձևերից միջոցառումների անցկացման համար: Մենք աշխատում ենք Հայաստանի սպորտային աշխարհագրությունն ընդլայնել, օրինակ մրցույթների եզրափակիչ փուլեր ենք անցկացնում ոչ միայն Երևանում, այլ նաև Դիլիջանում, Վանաձորում Գյումրիում, Կապանում և այդպես շարունակ: Մենք ապահովում ենք ոչ միայն մրցույթի լավ պայմաններ, այլ նաև սննդի և գիշերակացի խնդիրն ենք լուծում: Դժվարություն է միայն միջազգային ստանդարտներին համապատասխան պահպանել մարզաբազաների հիգիենայի կանոնները:

 

 

Կա՞ն արդյոք բիզնես ոլորտի հետ համագործակցության եզրեր և հեռանկարներ:
Բիզնես ոլորտի հետ կապված կա նաև օրենսդրական խնդիր: Կան մի քանի օրենքներ՝ ֆիզիկական կուլտուրայի, մանկական սպորտի մասին, բայց դրանցից և ոչ մեկում էլ բիզնես հասկացություն չկա: Պետք է պարտադիր լինի և սպորտային կազմակերպություններին տրվի լրացուցիչ արտոնություններ, թեկուզ ինչ-որ ժամանակահատվածով, քանզի այդ ամենը միանգամից ներդնելը և իրականացնելը բավականին դժվար գործ է: Կարծում եմ այդ գործընթացը իրեն կարդարացնի: Եթե մենք նայում ենք համաշխարհային մարզական ակումբների օրինակին, ապա նրանք հրաշալի միջոցներ և արդյունքներ ունեն և նրանցից ոչ մեկը պետության հովանու ներքո չէ: Իսկ եթե մեր պետությունը դադարեցնի իր հովանավորությունը, մենք մեծ խնդիրների առաջ կկանգնենք: Ուստի հարկավոր է համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծել, որ թույլատրեն մեզ զբաղվել բիզնեսով և աստիճանաբար դուրս գալ պետության հովանավորությունից: Այն միանգամից իրականացնել հնարավոր չի լինի: Ամեն դեպքում մենք մշտապես պետության, կառավարության հետ առողջ համագործակցության փոխշահավետ մթնոլորտ ենք ստեղծել:

 

 

Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիան ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանի հետ հետագա համագործակցությանը:
Միջազգային ֆեդերացիան մեզ շատ լավ է ընդունում, այդ թվում նաև մեր բոլոր առաջարկները: Մյուս տարի Սերբիայում անցկացվելու է մինչև 15 տարեկանների համար նախատեսված դպրոցականների համաշխարհային գիմնազիադա: Այժմ հովանավորներ ենք փնտրում, որ կարողանանք մասնակցել: Անցյալ տարի մեզ բյուջեով նախատեսել էին որոշակի գումար, սակայն 2021 թ. այն հանվել է, որին մենք ըմբռնումով ենք մոտենում: Քանի որ այն կտրամադրվի փախստականներին, անօթևաններին և վիրավորներին: Այժմ մենք հովանավորներ ենք փնտրում, ավելին միջազգային ֆեդերացիային ենք դիմել ու նրանք էլ նախապես խոստացել են մի քանի թիմ իրենց միջոցներով մասնակից դարձնել: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

 

 

Ձեր կոչը մեր մարզիկներին, երեխաներին:
Մեր ամենակարևոր կոչն այն է, որ հույսերը չկորցնենք: Մենք հայերս սպորտային ժողովուրդ ենք, մեր մարզիկները մշտապես փայլուն են հանդես գալիս բոլոր միջազգային մրցաշարերում: Ես կոչ եմ անում 2021 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիադայում մեր մարզիկները ոսկե մեդալներ նվաճեն և հաղթանակած ետ վերադառնան մեր հայրենիք: Իսկ որքան շատ մեդալներ նվաճենք որևէ սպոևտաձևից, այնքան շատ կզարգանա մեզ մոտ այդ մարզաձևը: Հույս ունեմ, որ 2021 թ. մեր բոլոր դպրոցական երեխաները կկարողանան մասնակցել մարզական միջոցառումներին և ոչ մի երեխա խաղից դուրս չի մնա: Սպորտը բոլոր երեխաների համար է:

 

Минус $5,1 млрд за год, долг $14,5 млрд, 74% реэкспорта: арифметика катастрофы Армении«Другу» срочно нужны деньги! IDBank предупреждает об эксплуатации доверия в социальных сетях«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Ucom представляет услугу виртуального облачного сервера VPSДжей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»IDBank представил инновационные решения для сектора МСП на региональной конференции Союза банков АрменииАрмения–Иран. Сильное партнёрство государств и общность ценностей народов. Арман ВарданянГенпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемДо 25% idcoin при покупке авиабилетов с премиальными картами IDBankNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветIDBank и Idram рядом с НПО «Матемик»IDBank — участник региональной конференции Союза банков АрменииЮнибанк примет участие в выставке Leasing Expo 2026АНО «Евразия» подвела итоги двухлетней работы и открыла прием заявок на премию 2026 годаРазве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю праздника Материнства и красотыОсь консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Армянская Апостольская Церковь подвергается давлению. Армянский народ обращается во Всемирный совет церквей (видео) Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьникеПремьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дниЛукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией«Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведенийReuters: Иран не откроет Ормузский пролив в обмен на временное прекращение огняАрмянская церковь под давлением. Армяне обращаются во Всемирный совет церквейПоздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с ПасхойIDBank предоставит стипендии на сумму 35 миллионов драмов 103 арцахским студентам Ереванского государственного университета ВТБ (Армения) упростил процесс автокредитования на первичном рынке Геополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Жители Тигранашена не имеют права собственности и живут в постоянном ощущении угрозы (Видео)Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного века