«Ժողովուրդ, արթնացեք. Արցախը կորցրինք, արդեն Հայաստանն ենք կորցնում, Սյունիքը». Սոնա Ռուբենյան
ЛАЙФԵրգչուհի Սոնա Ռուբենյանը, ով մասնակցում էր հայ ռազմագերիներին վերադարձնելու համար կազմակերպված մտավորականների ակցիային, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում գրառում է արել Արցախը, Հայաստանն ու Սյունիքը կորցնելու մասին:
«Ժողովուրդ, արթնացեք: Արցախը կորցրինք, արդեն Հայաստանն ենք կորցնում, Սյունիքը: Մենք լավ ազգ ենք, արժանի չենք այս անտերությանը»,- գրել է նա:
Հավելենք, որ պատերազմը սկսվելուց ի վեր երգչուհին հիմնականում թեմատիկ հրապարակումներ է անում սոցցանցերի իր էջերում: Պատերազմի օրերին նա ներկայացրեց «Բալես, քնի» կոչվող նոր երգը, որի երաժշտության հեղինակը հենց ինքն էր: Բացի այդ, Սոնան գործընկերների հետ նոր տեսահոլովակ ներկայացրեց «Մեզ ոչինչ չի հաղթի» երգի հիման վրա, որը նվիրված էր Արցախի պատերազմին։

1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



