Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վերջս եկել է, ես մահանում եմ․ նոր բացառիկ մանրամասներ՝ ՌԴ-ի ծննդատանը մահացած հայուհու մասին (լուսանկարներ)

ОБЩЕСТВО

Տուափսեում տեղի ունեցած ողբերգության մասին խոսում է ողջ համացանցը։ Ինչպես արդեն տեղեկացրել է Past.am-ը, ազգությամբ հայ, 24-ամյա Յանան ծննդաբերական ցավերով գնացել է ՌԴ Կրասնոդարի մարզի Տուասպեի ծննդատուն, սակայն այնտեղ մահացել է թե ինքը, թե նրա փոքրիկը։

Աղջկա հարազատները նշում են, որ մրա մահվան մեջ մեղավոր են բժիշկները, ովքեր ծննդկանին թողած՝ հիվանդանոցի գլխավոր բժշկի ծննդյան տոնն են նշել։ Որոշել են արհեստական ցավեր տալ «Յանան հիվանդանոց է պառկել բժշկի ցուցումով, ով հետեւում էր նրա հղիությանը։ Յանան ասաց, որ ստուգելուց հետո բժիշկը որոշել է արհեստական ցավեր տալ ու ծննդաբերություն առաջացնել»,- պատմել է աղջկա բարեկամուհին՝ Անյուտա Ավջիյանը։

Երբ դեռ ցավերն ուժեղ չէին, Յանան զանգահարել է մորը, ամուսնուն, զրուցել նրանց հետ։ «Մենք գիտեինք, որ ժամը 4-ի մոտերը նրա ջրերը գնացել էին։ Աղջիկս զանգեց ու ասաց, որ ուժեղ ցավեր ունի։ Ես նրան աջակցում էի, խնդրում էի ուժ հավաքի, դիմանա»,- պատմում է աղջկա մայրը՝ Մանուշակ Մելքոնյանը։

«Բժիշկները գնացել են թեյ խմելու»: Հետո Յանան ասել է հարազատներին, որ իրեն «Տրամալ» են սրսկել, որը ցավազրկող է։ «Յանան զանգեց ու ասաց, որ հիվանդասենյակում միայնակ է։ Ասաց, որ բժիշկները գնացել են թեյ խմելու։ Ես նրան ասացի, որ հետն եմ, որ էլի զանգի ինձ, սակայն դա մեր վերջին խոսելն էր․․․»,- պատմում է Յանայի ամուսինը՝ Վլադիմիրը։

Երբ հարազատներին տվել են Յանայի իրերը, նրանք ուսումնասիրել են նրա հեռախոսը՝ պարզելու համար՝ ինչպես է անցել նրա վերջին րոպեները։ Մայրն ասել է, որ աղջիկը վերջինը փորձել է զանգահարել իր բժշկուհուն, սակայն նա չի պատասխանել։

Վերջս եկել է, ես մահանում եմ:

Ինչպես պարզվել է, Յանան վերջին հաղորդագրությունը, որ ուղարկել է, մորաքրոջն է եղել․ «Վերջս եկել է, մահանում եմ»,- գրել է աղջիկն ու այլեւս կապի մեջ չի եղել։ Աղջկա մորաքույրը, ով նույնպես հղի է, մտածել է, որ Յանան պարզապես տանջվում է ծննդաբերական ցավերից։ Երբ Յանան դադարել է զանգերին պատասխանել, հարազատները գնացել են հիվանդանոց ու այնտեղ իմացել ողբերգության մասին։

Խառը մեկնաբանություններ Ծննդատանը

Յանայի բժշկուհի Լարիսա Առաքելովան նրա հարազատներին ասել է, որ Յանան վայրկյանական է մահացել, իբր «Տրամալ» տեղից վայրկյանական շնչահեղձ է եղել ու մահացել։ Սակայն բժիշկը խառնվել է իրար ու չի կարողացել հստակ ասել, Յանայի փոքրիկը մոր արգանդում է մահացել, թե հասցրել է ծնվել, հետո մահանալ։ «Սկզբում Առաքելովան ասում էր, որ երբ երեխային կեսարյանով հանեցին, նա արդեն մահացել էր։ Մի րոպեից ասաց, որ երբ նրան հանեցին, սիրտը դեռ աշխատում էր, բայց թույլ էր, չկարողանան փրկել»,- պատմում է Յանայի քույրը։

Փորձաքննություն էլ լրիվ այլ բան է ցույց տալիս, ըստ դրա՝ կնոջ մահը վրա է հասել 19։20-ին, իսկ երեխան մեկ ժամ առաջ է մահացած եղել։ «Մենք կարծում ենք, որ աղջկաս թողել են ու գնացել գլխավոր բժշկի ծնունդը նշելու»,- ասում է աղջկա մայրը։

«Խնդիրներ դիահերձարանում»

«Բժշկուհին ասաց, որ քրոջս մորգ են տարել, որպեսզի դիահերձում անեն։ Թե ինչու էին նախքան մեզ՝ նրա մահվան մասին տեղեկացնելը տեղափոխել մորգ, առանց մեր համաձայնության, հայտնի չէ»,- ասում է Անյուտան։

Յանայի եղբայրները գնացել են դիահերձարան, որ զգուշացնեն, որ իրենք չեն ցանկանում, որպեսզի դիահերձում իրականացվի։ Սակայն զարմացած են եղել, երբ դիահերձարանից իրենց ասել են, որ Յանան իրենց մոտ չի եւ չի էլ ուղարկվել։ Նրանք հետ են գնացել հիվանդանոց, որտեղ Առաքելովան ասել է, որ իրոք աղջկա դին դիահերձարան չի ուղարկվել։ Թե ինչու է բժշկուհին խառը բաներ ասում, պարզ չէ։

«Ինչու էր երիտասարդ կինը ճերմակել»

Այս դեպքի հետ կապված բազմաթիվ հարցեր կան։ Յանայի հարազատները հասկանում են, որ նրան այլեւս վերադարձնել չի լինի, սակայն պատրաստվում են մինչեւ վերջ գնալ, հասնել նրան, որ մեղավորները պատժվեն։ 24-ամյա Յանան, ինչպես ասել են բարեկամները, դագաղում բացարձակ ճերմակած մազերով է եղել։ Հարազատներն ասում են, որ երիտասարդ աղջիկը կյանքում գոնե մեկ անգամ մազերը չէր ներկել, մեկ սպիտակ մազ էլ չուներ։ Աղջկա շրթունքները այնպիսի կծոտված վիճակում են եղել, որ դիմահարդարումն էլ չի ծածկել։

«Ինչ է կատարվել երեխայիս հետ վերջին րոպեներին, անհայտ է, բայց մենք պայքարելու է ենք մինչեւ վերջ, մինչեւ պարզենք, թե ինչու է Յանան մահացել»,- ասում է Յանայի մայրըէ Մանուշակը։ Յանան նաեւ մեկ որդի ուներ՝ 3 տարեկան Տիգրանը, ում դաստիարակությամբ այսուհետ կզբաղվի հայրը։

 
 
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности