Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Որքանով է ՀՀ քաղաքացին պատրաստ պատերազմի

БЛОГ

Ալեն Ղևոնդյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մենք պատերազմող երկիր ենք: Պատերազմի մեջ ենք թերևս 1989-90թ.-ից: Եթե պայմանականորեն համարենք, որ 1994-ից հետո զինադադար է կնքվել, ապա այսօր կարող ենք ասել, որ այդ զինադադարից ոչինչ գործնականում չի մնացել: ՀՀ-ի մասով ունենք Ադրբեջանի հետ սահմաններ, որտեղ հաճախ են կրակահերթեր լսվում, որոնց զոհ են գնում ՀՀ քաղաքացիներ: ԼՂՀ-ի մասով ունենք շփման գիծ, ուր գործնականում վաղուց պատերազմ է: Ադրբեջանը մեր կողմ է կրակում, մենք՝ նրանց: Դիվերսիաներ, կոնտրդիվերսիաներ, պատժիչ գործողություններ, դրանց տեսանկարված տարբերակներ, կրակ տարբեր տրամաչափի հրետանային զինատեսակներից, իսկ նախորդ օրը՝ նաև տանկից: Մի խոսքով պատերազմը էլ ոնց է լինում: Այս պահի դրությամբ դեռևս բացակայում են միայն շփման գծի երկայնքով ճակատային զանգվածային մարտերը: Սակայն, եթե այսպես շարունակվի դրանց մեկնարկը միայն ժամանակի խնդիր կարող է լինել:
Ունենալով նման իրավիճակ՝ առանցքային հարցը այն է, թե որքանո՞վ ենք մենք պատրաստ պատերազմի: Զինտեխնիկայի ու զինված ուժերի մասով ՀՀ/ԼՂՀ-ԱՀ հարաբերակցությանն անդրադարձել ենք ոչ մեկ անգամ: Ներկա հարցադրումը ավելի շատ վերաբերում է ՀՀ քաղաքացուն. մարդուն, ով ապրում է ոչ սահմանամերձ գոտում, ապրում է քաղաքացիական կենցաղով ու նրան երբեմն թվում է, թե պատերազմը իրենից շատ հեռու է, ու իր հետ կապ չունի: Որպես հակափաստարկ՝ այս պարագայում այդ մարդիկ նշում են, թե պատերազմը ՀՀ զինված ուժերի գործն է, ուստի շատ մտածելու բան չունենք: Իհարկե ՀՀ ԶՈՒ-ը դրա համար են ստեղծված, սակայն պատերազմական մոբիլիզացիան բոլորին է վերաբերելու, քանի որ պատերազմի պարագայում պետությունը լարում է իր բոլոր` այդ թվում հատկապես մարդկային ռեսուրսները:
Հնարավոր պատերազմը մեր բոլորի գործն է, այն կմտնի ամեն մեկի տուն, այն ամեն մեկի տնտեսական վիճակի, անվտանգության մակարդակի, ընդհանուր մթնոլորտի վրա էական ազդեցություն կունենա: Դռնապանից, մինչև չինովնիկ, հաշվի առնելով մեր պետության՝ օբյեկտիվ ցուցիչները, կներգրավվեն պատերազմում՝ պաշտպանելու մեր ազգային անվտանգությունը, մեր ֆիզիկական գոյության իրավունքը:
Պատերազմը շատ նյութական ու առարկայական երևույթ է, ուր չեն գործում «վիրտուալ ֆեյսբուքյան հաղթանակների» կամ «ռազմահայրենասիրական կենացների» կանոները: Պատերազմը միս ու արյուն է, վառոդի հոտ ու ցեխ, ուր քո ամենալավ բարեկամը ԱԿՍ ինքնաձիգն է, ու խրամատիդ ընկերը: Իսկ պատերազմում հաղթելու համար քաղաքացին պետք է կրակել իմանա, որոշակի ֆիզիկական պատրաստվածություն ու բարոյահոգեբանական հենք, կամային հատկանիշներ ունենա: Ճառեր արտասանելով պատերազմում չես հաղթի:
Այսօր մեր հասարակության մի մասը, ով այս կամ այն օբյեկտիվ/սուբյեկտիվ հանգամանքի բերումով զինծառայություն չի անցել, երբեմն տարրական գիտելիքներ անգամ չունի ռազմական գործի, պատրաստվածության վերաբերյալ: Կա կարծիք, թե պարտադիր զինծառայությունն է միայն այդ իրավիճակի շտկողը: Իհարկե դա լուրջ փաստարկ է, սակայն միաժամանակ այդ մոտեցումը միանշանակ չէ, քանզի «զինծառայությունը» նորանկախ ՀՀ-ի պատմության մեջ զարգացման շատ տարբեր փուլեր է անցել: Եթե «այսօր» զինվորը միգուցե ստանում է բավարար գիտելիքներ, ապա «երեկ» օբյեկտիվ/սուբյեկտիվ հանգամանքերի զորու միգուցե անհրաժեշտ բավարար չափով այդ նույն գիտելիքները չի ստացել (կամ հակառակը): Բանակը փուլային զարգացող օրգանիզմ է, համակարգ, որն անընդհատ փոփոխվում է, ուստի միանշանակ կարծիք կամ պնդում անելը հիմնավոր չէ:
Հիմա ունենք մի վիճակ, որի պայմաններում դպրոցի շրջանակներում ռազմագիտության դասերը օբյեկտիվորեն որևէ կերպ չեն կարող լրացնել զինծառայություն չանցած մարդկանց ռազմական ոլորտում հմտությունների բացը: Ուստի դա բավական մեծ խնդիր է: Եթե մարդը ռազմական գիտելիք, գործնական հմտություն չունի, նա կարող է լինել դոկտոր-պրոֆեսոր, սակայն պատերազմի ժամանակ, մեծ հաշվով պիտանի չլինել: Այսօր ՀՀ ընդհանուր մասնագիտական ԲՈՒՀ-երում ռազմական որևէ առարկա չի դասավանդվում: «Սովետ»-ից մնացած ռազմական ամբիոններ այլևս չկան: Պատերազի մեջ գտնվող երկրում գիտնական-դասախոս իրենց համարող մարդիկ կիլոմետրով հեռու են զինվորական պատրաստվածությունից (իհարկե նրանց մի մասը հենց դրա համար էլ դարձել են «գիտնական-դասախոս»): Հիմա ունենք այն, ինչ ունենք և դա խնդիր է:
Ունենք նաև ԲՈՒՀ-երում սովորող մի քանի տասնյակ հազար ուսանող, որոնց մի մասը վաղը պետք է գնա բանակ, մյուս մասը՝ ապրի պատերազմի մեջ գտնվող երկրում քաղաքացիական կյանքով: Ու նրանք նույնպես անպատարաստ են ռազմական գրագիտության տեսանկյունից առկա մարտահրավերներին: Իհարկե որոշ Հ/Կ-ներ, վերջերս նաև ԵԿՄ-ն, որոշ ԲՈՒՀ-եր մասնակի կերպով «բանակ-հասարակություն» կապի ամրապնդման շրջանակներում փորձում են այս հարցին որոշակի լուծում տալ, բայց դա սեգմենտար լուծում է (իրականում լուծում չի):
Այս ամենի հիմքով, կարծում եմ, պատկան մարմինները պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն այս մասին մտածելու, իրավիճակը հետազոտելու, միգուցե ռազմական ամբիոնները վերականգնելու ու դասախոսական/ուսանողական շրջանակներում պատշաճ ուսումնագործնական հմտությունները զարգացնելու ուղղությամբ:
Պատերազմի մեջ գտնվող երկրի քաղաքացին պետք է կրակել իմանա, ու ոչ միայն կրակել
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри