ԱՄՆ-ում Սաակաշվիլիի աշխատավարձը կազմել է 200 հազար դոլար
ОБЩЕСТВОՎրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում հայտնել է, թե որքան է իրեն վճարել ԱՄՆ-ը մինչև այդ պաշտոնին նշանակվելը:
«Բոլոր նրանց համար, ում հետաքրքրում է. իմ ամերիկյան աշխատավարձը կազմում էր գրեթե 200 հազար դոլար Օդեսայում նշանակվելուց առաջ: Դրան պետք է ավելանային եկամուտները դասախոսություններից և հանրային ելույթներից»,- ասվում է հաղորդագրությունում:
Սաակաշվիլին ընդգծել է, որ իրեն ու իր ընկերներին հետաքրքրում է ոչ թե աշխատավարձը, այլ հայրենիքին ծառայելը: «Սակայն իմ հստակ համոզմունքն է, որ պետք է հավաքել նոր՝ չաղտոտված մարդկանց և որոշ ժամանակ անց նրանց արժանի աշխատավարձ տալ»,- հավելել է նա:

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



