Լինեկեր. Մեսիի այս ռեկորդն այլևս չի գերազանցվի
СПОРТ«Բարսելոնայի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերն անդրադարձել է կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի պատմական ռեկորդին: Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում (3։0) գրավելով «Վալյադոլիդի» դարպասը՝ 33-ամյա Մեսին 644-րդ գոլն էր խփել «Բարսելոնայում» և մեկ ակումբում խփած գոլերի քանակով գերազանցել բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի ռեկորդը։
«Դա ռեկորդ է, որը ոչ ոք չէր կարողանում գերազանցել: Այն այլևս ոչ ոք չի գերազանցի»,- թվիթերյան էջում գրել է անգլիացին:
Հիշեցնենք, որ Պելեն 1956-1974-ին բրազիլական «Սանտոսի» կազմում խփել է 643 գոլ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



