Երևանի Շիրակի փողոցում մեքենան բախվել է ծառին․ վարորդը մահացել է
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 24-ին, ժամը 18:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Honda Coupe» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Մ․, ծնված 1953 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ վերջինս, գիտակցության չգալով, մահացել է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



