Էրդողանը հայտարարել է զորքերն Իրաքի տարածքում պահելու մտադրության մասին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կողմը չի պատրաստվում զորքերը դուրս բերել հյուսիսային Իրաքից: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Էրդողանն ընդգծել է, որ իրենք մշտապես զորքեր ուղարկել են Իրաք, և սա նմանօրինակ առաջին դեպքը չէ: Նա նշել է, որ զորքերը հյուսիսային Իրաքում վարժեցնում են տեղի քրդական զորամիավորումներին՝ փեշմերգաներին, որոնք մարտնչում են ահաբեկչական ԻՊ-ի դեմ: «Կապված փեշմերգաների թվաքանակից, որոնց վարժեցնում ենք, մեր զորքերի թվաքանակը կարող է ավելանալ կամ պակասել: Այս պահին խոսք անգամ չի կարող գնալ զորքերը հետ քաշելու վերաբերյալ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Թուրքիան դեկտեմբերի 5-ին Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքա բնակավայրի մոտ,որտեղ տեղակայված են քրդական փեշմերգայի (քրդական զորամիավորումներ)ճամբարները, տեղայակայել է իր զորքերը, այդ թվում տանկ և զրահատեխնիկա:Թուրքական կողմի հավաստմամբ՝ այդպես նրանք պատրաստվում են հարձակվելՄոսուլի վրա, որը գրավել են ԻՊ ծայրահեղականները, ինչպես նաև վարժեցնելքրդական փեշմերգային < /i>ԻՊ-ի դեմ պայքարի համար: Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ էկանչել Բաղդադում Թուրքիայի դեսպանին ու պահանջել, որ Թուրքիան անմիջապեսդուրս բերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Իրաքի արտաքինքաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ պաշտոնական Անկարան իրզորքերը մտցրել է առանց Բաղդադի հետ համաձայնության, ինչը որակվում է որպես «թշնամական գործողություն»:
Իրաքի իշխանությունները պահանջել են պաշտոնական Անկարայից 48 ժամվա ընթացքում դուրս բերել զորքերը հյուսիսային Իրաքի տարածքներից: Իրաքի վարչապետՀայդար ալ-Աբադին հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները չկատարեն իրենց պահանջը, ապա իրենք ստիպված կլինեն կիրառել հնարավոր բոլորտարբերակները, այդ թվում և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ դիմելը: Դեկտեմբերի 8-ին այդ հայտարարությունը կրկնել է արդենԻրաքի արտգործնախարար Իբրահիմ էլ-Ջաֆարին՝ նախազգուշացնելով, որ վերջնաժամկետը մոտենում է ավարտին:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նամակ է ուղարկել Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադիին՝ տեղեկացնելով, որ Թուրքիան մտադիր չէ հավելյալ զորքերուղարկել Իրաքի հյուսիսային շրջաններ: Այդուհանդերձ, Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենք չեն պատրաստվում զորքերը դուրս բերել հյուսիսային Իրաքից:



