Կապանի համայնքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին
ОБЩЕСТВОԿապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն առաջարկում է որսորդական զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Այս մասին Փարսյանն ասաց դեկտեմբերի 25-ին Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում:
«Կարող եք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ մեր գյուղերի տղամարդկանց զինելու հետ կապված, դրանով լրացուցիչ վստահություն ձեռք կբերեն մեր քաղաքացիները: Մտածենք, թե ինչպես անենք, որ զինենք մեր սահմանամերձ համայնքների գյուղացիներին, որ յուրաքանչյուր տղամարդ իր տանն ունենա զենք»,- ասաց Փարսյանը` նշելով, որ սա անհրաժեշտ անվտանգային միջոցառում է այն բանից հետո, երբ Սյունիքի մի շարք գյուղեր դարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հետ սահմանակից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



