«Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մեր բալիկի լուսանկարները չէի հրապարակում». Գուրգեն Դաբաղյանի կինը հրապարակել է դստեր առաջին լուսանկարները
ЛАЙФԵրգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննա Դաբաղյանը, Ինստագրամի իր էջում հրապարակել է դստեր՝ 5-ամսական Շուշաննայի լուսանկարները՝ առաջին անգամ ցույց տալով նրա դեմքը:
«Ծանոթացեք իմ Շուշաննայի հետ: Ճիշտ է, նա այստեղ շատ փոքրիկ է, բայց պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով, հարգելով մեր հերոսներին, մեր բալիկի լուսանկարները չէի հրապարակում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Գուրգենի և Իննայի առաջնեկը ծնվել է հուլիսին, նրանք երեխային անվանակոչել են Գուրգենի մայրիկի պատվին: Զույգը նախընտրել էր գաղտնի պահել բալիկի ծննդի մասին լուրը և այդ մասին հայտնել միայն սեպտեմբերին: Ծնողները մեծ խնջույք էին կազմակերպել Շուշաննայի երկու ամսականի առթիվ, որի մանրամասներն Իննան պատմել էր Tert.am Life-ին:






1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



