COVID-19-ով պացիենտների բուժմամբ զբաղվող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր
ОБЩЕСТВОԱռնվազն յոթ մարդ է զոհվել հրդեհի հետեւանքով, որը բռնկվել է շաբաթ Կահիրեի մերձակայքում՝ մասնավոր հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժվել են կորոնավիրուսով վարակված պացիենտներ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Հրդեհը բռնկվել է հիվանդանոցում, որը գտնվում է Կահիրեից շուրջ 30 կմ հյուսիս-արեւելքում: Ըստ նախնական տվյալների՝ բռնկման պատճառը կարճ միացումն էր:
Հիվանդանոցը տարհանել են, իսկ պացիենտներին տեղափոխել այլ հիվանդանոցներ:
Ներկայում Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճ:
Ուրբաթ երկրի առողջապահության նախարարությունը հաղորդել էր մեկ օրում վարակման 1 133, մահվան 49 դեպքի մասին:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
3
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



