Միշել Օբաման ռեփ է կարդացել բարձրագույն կրթության օգուտի մասին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահի տիկինը՝ Միշել Օբաման, նկարահանվել է երգիչ Ջեյ Ֆարոայի՝ բարձրագույն կրթության օգուտի մասին ռեփ-տեսագրությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:
Ռեչիտատիվը պատմում Է այն մասին, թե ինչպես Է անցել ապագա առաջին տկնոջ մանկությունը Չիկագոյում եւ որքան շատ Է նա սովորել Փրինսթոնի եւ Հարվարդի համալսարաններ ընդունվելու համար: «Ես ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել եւ օգնել այն երիտասարդներին, ովքեր շատ են աշխատում իրենց երազանքին հասնելու համար: Ես ցանկանում եմ դա անել զվարճալի ու նոր ձեւով»,-ասել Է Օբաման թերթին տված հարցազրույցում:
Go To College («Ընդունվիր քոլեջ») հոլովակը Youtube-ի CollegeHumor ալիքով հրապարակվել Է դեկտեմբերի 10-ին: Նյութը գրելու պահին այն դիտել Էր ավելի քան 800 հազար մարդ:
Տեսահոլովակի պատրաստման աշխատանքին մասնակցել են նաեւ Նյու Յորքի Gregory Brothers խումբը եւ CollegeHumor ժամանցային ռեսուրսի ստեղծողները: Տեսահոլովակը դարձել Է առաջին տիկնոջ Reach Higher արշավի մի մասը, որի շրջանակներում նա երիտասարդությանն օգնում Է ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ, քոլեջներ կամ մասնագիտական պատրաստության դասընթացներ:



