Սիրիայում երեք ռուս զինվորական է վիրավորվել
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Իդլիբ նահանգի ապաէսկալացիոն գոտում գրոհայինները կրակ են բացել ռուսական ուժերի զրահափոխադրիչի ուղղությամբ, ինչի հետևանքով երեք ռուս ռազմական ոստիկան է վիրավորվել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի փոխղեկավար Վյաչեսլավ Սիտկինը:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել ցերեկվա ժամերին, երբ «ապահովվում էր Իդլիբի ապաէսկալացիոն գոտու հարավարևելյան հատվածում տեղակայված թուրքական դիտակետի դուրսբերման անվտանգությունը»: Նշվում է, որ ռուսական БТР-82А զրահափոխադիչը հարձակման է ենթարկվել թրքամետ զինվորական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքից:
Վիրավոր զինծառայողների կյանքին ներկայում ոչինչ չի սպառնում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



