«Նաիրա Զոհրաբյանն իրեն դրսեւորել է որպես բարձր պրոֆեսիոնալ». Կոմունիստական կուսակցությունների միություն
ПОЛИТИКА«Կոմունիստական կուսակցությունների միություն-Խորհրդային միության կոմունիստական կուսակցության» կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է՝ կուսակցությունը մտահոգությամբ է հետեւում հայաստանյան ներքաղաքական դիմակայությանը եւ եղբայրական հայ ժողովրդին ցանկանում է շուտափույթ վերադարձ հանուն հայրենիքի ստեղծարար ջանքերին, որի հիմքը դրվեց շնորհիվ Ռուսաստանի դաշնության խաղաղապահ առաքելության:
Հանրապետության իշխանությունների ճնշումները քննադատների եւ ընդդիմադիրների հանդեպ չեն նպաստում կառուցողական երկխոսությանը եւ երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելուն: Անհանգստությամբ ենք արձանագրում, որ նշյալ քաղաքականության հերթական դրսեւորումներից մեկը եղավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գլխավոր քարտուղար Նաիրա Վահանի Զոհրաբյանի հեռացումն Ազգային Ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2019թ.-ի սկզբից: Այդ ընթացքում նա իրեն դրսեւորել է որպես բարձր պրոֆեսիոնալ եւ կառուցողական քաղաքական գործիչ, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական միության ամրապնդման հետեւողական կողմնակից, հանդես է եկել Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրման դեմ»,-ասված է հայտարարությունում:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



