Ինչպես ստիպել տղամարդուն, որ միայն քո մասին մտածի
ЛАЙФԻնչպե՞ս տղամարդուն ստիպել, որ միայն քո մասին մտածի: Ժամանակակից տղամարդիկ պետք է զգայական, հոգատար լինեն եւ կողքերը չնայեն: Սիրահարված կինը կարող է անընդհատ մտածել իր տղամարդու մասին. նա երազում է, պլանավորում է ժամադրությունները, համատեղ ժամանց է հորինում եւ այլն: Նա միշտ ցանկանում է, որ տղամարդն անընդհատ իր մասին մտածի։ Իսկ այս ամենին կարելի է հասնել մի քանի միջոցով:
Հարկավոր է նրան հասկացնել, որ դուք «անմատչելի» եք. նրան ստիպեք ձեզ հետ հանդիպում փնտրել, մտահոգվել եւ նյարդայնանալ: Ձեր պահվածքով եւ բառերով պիտի նրան ցույց տաք, որ այնպիսի կին եք, որին պետք է նվաճել:
Ձեւացրեք, թե շատ զբաղված եք եւ ձեր անհետաձգելի գործերից կտրվեք միայն նրա հետ հանդիպելու համար: Տղամարդուն հնարավորություն տվեք ձեզ հետ հանդիպման առիթ փնտրել, արժանանալ ձեր ուշադրությանը, դժվարություններ հաղթահարել: Եթե կարողանաք ամեն ինչ այնպես կազմակերպել, որպեսզի նա իրեն հաղթող զգա, որին առաջին մրցանակն է բաժին հասել, դա նրան ամուր կկապի ձեզ:
Ձեր տղամարդը պիտի վստահ լինի, որ ձեր կյանքը հագեցած է եւ հետաքրքիր: Եթե վստահ լինի, որ դուք հենց միայն իր զանգին եք սպասում, կդադարի ամեն րոպե մտածել ձեր մասին. ինչո՞ւ պիտի անի դա, եթե առանց այդ էլ գիտե, թե ինչով եք զբաղված: Այս դեպքում նրանք հեշտությամբ կորցնում են հետաքրքրությունը այն կանանց հանդեպ, որոնք մի տղամարդուց բացի, ուրիշ ոչնչով տարված չեն եւ ուրիշ ոչ մեկին հետաքրքիր չեն:
Դուք պետք է պահպանեք այն առասպելը, թե դուք զբաղված եւ ամեն տեղ պահանջված մարդ եք. ձեզ սպասում են ընկերները, դուք շատ երկրպագուներ ունեք եւ անընդհատ ինչ-որ գործեր են հայտնվում:
Ջանացեք միշտ խորհրդավոր մնալ տղամարդու համար` սիրախաղ արեք, սեթեւեթեք, կանացի այլ հնարքներ կիրառեք, որպեսզի ձեր նկատմամբ տղամարդու հետաքրքրությունը չթուլանա: Նույնիսկ եթե ձեր հարաբերությունները բավականաչափ ամուր են, դա պատճառ չէ, որպեսզի թույլ տաք, որ առօրյա գործերն ու ձանձրույթը փչացնեն ձեր ռոմանտիկ պատմությունը: