Հայաստանի մորգերում խայտառակ վիճակ է, տեղ չունեք՝ դրա համար դիերի փոխանակում չեք իրականացնում․ Արսեն Ղուկասյան
ОБЩЕСТВО
Հայաստանի մորգերում խայտառակ վիճակ է տիրում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է երկու ամիս Արցախում եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը։
Նրա փոխանցմամբ՝ Արցախից պարկերով Հայաստան տեղափոխված մարմինները Կապանի դիահերձարանում դրված են երկրորդ հարկի՝ բաց պատուհաններով սենյակում: Տարածքում անտանելի հոտ է տիրում:
«Այդ հարցի պատասխանատո՞ւն էլ են թուրքերը, չեք կարողանո՞ւմ հետները լեզու գտնել, թե՞ դա էլ է ռուսի թեման… Գոնե մի հատ ռեֆռեժեռատոր ուղարկեք, որ այդ մարմինները չփտեն, խոլերայի բուն է, ո՞վ է այդտեղի գլխավոր բժիշկը, ասեք՝ ա՛յ կենդանի, էդ ի՞նչ ես անում, ո՞վ է նման բան տեսել: Գալիս ենք էլի իմ ասածին, որ տեղ չունեք, դրա համար դիերի փոխանակում չեք իրականացնում»,- դիմելով ՀՀ իշխանություններին՝ ասաց Ղուկասյանը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



