Ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 1100 բնակչի, այդ թվում՝ 138 երեխայի
ОБЩЕСТВОՌուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շարունակում է օգնություն ցուցաբերել ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ ԼՂ-ի այլ բնակավայրերում, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում բժշկական օգնություն է ստացել ավելի քան 1100 բնակիչ, այդ թվում՝ 138 երեխա:
Նշվում է, որ բնակիչների դժգոհությունները մեծամասամբ կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման հետ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, որոնց թվում են՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Полный каталог Armflix вновь доступен на Uplay



