Աստղերի ամենասեքսուալ թիկնապահները
ЛАЙФՆրանք պետք է լինեն իրենց պատվիրատուների ստվերում, բայց իրականում իրենց վրա են հառած կանանց հիացած հայացքները:
Ուժեղ, խիզախ, վստահելի և շատ գրավիչ․ այսպիսին են տեսնում թույլ սեռի ներկայացուցիչներն աստղերի թիկնապահներին: Այդպիսի ռոմանտիկ կերպարի պատկերացման մեջ քիչ դեր չի խաղացել Ութնի Հյուստոնի և Քևին Քոստների մասնակցությամբ «Թիկնապահը» ֆիլմը: Այս ֆիլմից հետո «բոդիգարդները» դարձան սեքս սիմվոլներ և երազանքների տղամարդիկ: Իսկ նրանցից մեկը օրերս դարձել է իրական ինտերնետ-սենսացիա:
Խոսքը Պիտեր Վան դեր Վինի մասին է: Նիդերլանդներում ծնված Պիտերը, ով պահպանում է երգչուհի Ադելի հանգիստը, վերջերս գրավել է համացանցից օգտվողների ուշադրությունը:
Սոցցանցերի օգտատերերը խենթացել են. «Google-ում հավաքեք Ադելի թիկնապահը՝ դուք չեք զղջա»: Սա ընդամենը մեկ հիացական մեկնաբանություն է: Պիտերը նախկինում նույնպես աշխատել է աստղերի հետ, մինչ այս նա Լեդի Գագայի թիկնապահն էր: Ադելին, ով իր մոտ է գրավել արժեքավոր աշխատողին, կարելի է հասկանալ․ հաճելի է, երբ քո անվտանգության համար պատասխանատու է իսկական գեղեցիկ տղամարդ:
Նա և տղամարդկային այս մասնագիտության այլ գեղեցիկ ներկայացուցիչները՝ ֆոտոշարքում:

Ադել

Լեդի Գագա

Ջենիֆեր Լոուրենս

Քրիստեն Ստյուարթ

Սելենա Գոմես

Բրիթնի Սփիրս

Քետի Հոլմս

Պենելոպա Քրուս

Քետի Պերրի
Աղբյուր՝ LADYNEWS.am



