Մխիթարյանը հավակնում է ԵԼ-ի խմբային փուլի վերջին տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
СПОРТՀայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Եվրոպայի Լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի լավագույն ֆուտբոլիստի ՈՒԵՖԱ-ի կազմած թեկնածուների թվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լավագույնի կոչմանը, բացի Մխիթարյանից, հավակնում են նաև Գյոքհան Գյոնուլը՝ «Ֆ եներբախչե», Էրիկ Լամելան՝ «Տոտենհեմ», Բրայան Ռուիսը՝ «Սպորտինգ», Դրիս Մերտենսը՝ «Նապոլի», Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը՝ «Շալկե», Պիոտր Տրոխովսկին՝ «Աուգսբուրգ» և Նաթանիել Քլայնը՝ «Լիվերպուլ»:
Հայաստանի հավաքականի ավագը դեկտեմբերի 10-ին մասնակցել է հունական «ՊԱՕԿ»-ի հետ հանդիպման երկրորդ կեսին: Դորտմունցիները սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեցին հույներին, սակայն դուրս եկան փլեյ-օֆֆ փուլ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



