«WhatsApp», «Telegram» թե՞ «Signal». Փորձագետները նշել են՝ որն է ավելի ապահով
ЛАЙФ«WhatsApp», «Telegram» և «Signal» մեսենջերները հարաբերականորեն ապահով են, քանի որ երեքում էլ կիրառվում է կոդավորում, և նամակագրությունը գաղտնի է մնում: Սակայն դրանցից որոշները հավաքում են օգտատերերի տվյալները, որոնք կարող են փոխանցել երրորդ դեմքի: «РИА Новости»-ի հետ զրույցի ընթացքում այս մասին հաղորդել են փորձագետները:
«Cross Technologies»-ի ղեկավար Ալեքսանդր Տյուրնիկովը նշել է, որ «Signal»-ն առավելություն ունի՝ բաց կոդի տեսքով, որի օգնությամբ ցանկացած անձ կարող է ստուգել օգտատիրոջ տվյալներին չարտոնված մուտք թույլատրող ալգորիթմի թերությունների առկայությունը: Այսինքն, «Signal»-ն օգտատերերի վերաբերյալ նվազագույն տեղեկատվություն է հավաքում, ինչը չի կարելի ասել «Telegram»-ի և, հատկապես՝ «WhatsApp»-ի մասին:
-Այնպես որ, եթե խոսենք ապահովության մասին, ապա «Signal»-ը գերադասելի է: «Telegram»-ը մի փոքր պակաս ապահով է այն պատճառով, որ որոշակի լրացուցիչ տեղեկատվություն կարող է հասանելի դարձնել: WhatsApp-ը, տվյալ դեպքում, շատ հարցեր է առաջացնում, - ասել է Տյուրնիկովը: