Բարսելոնան կարող է պայմանագիր առաջարկել Ագուերոյին
СПОРТ«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին մրցաշրջանի ավարտին անվճար ձեռք բերելու հնարավորությամբ: Այս մասին հաղորդում է Goal-ը՝ հղում անելով The Sun-ին:
32-ամյա արգենտինացու պայմանագիրը «Սիթիի» հետ ավարտվում է այս ամառ:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Բարսան» Լուիս Սուարեսի հեռանալուց հետո փորձառու գոլահարի փնտրտուքների մեջ է ու կարող է առավելություն ունենալ Ագուերոյի հետ բանակցություններում, քանի որ Սերխիոն լավ հարաբերությունների մեջ է Լիոնել Մեսսիի հետ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել Ագուերոյի հանդեպ ՊՍԺ-ի հետաքրքրության մասին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



