«Երեկ ամուսնուս կենացը հատուկ եմ խմել». Նելլիի 35-ամյակի անակնկալներն ու հայտնի հյուրերը
ЛАЙФTert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգչուհի Նելլին երեկ տոնել է 35-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել ռեստորաններից մեկում: Tert.am Life-ը լուսանկարել է երեկոյի հետաքրքիր դրվագներն ու երգչուհուց պարզել՝ ինչպե՞ս է անցել օրն ու ի՞նչ անակնկալներ է ունեցել:
Երգչուհին նշեց, որ տորթը հատուկ թեմայով չի եղել: «Տորթը թեմաթիկ չէր, ուղղակի պաստելային գույներով գեղեցիկ տորթ էր: Ըստ իս՝ այն համապատասխանում էր օրվան, տարիքիս, փորձել էի դասական ոճի մեջ ընտրել: Փուչիկներս սև էին՝ չնայած այդ գույնը երբեք չեմ սիրել: Համացանցում կարդացի, որ կարևոր է այս տարիքը նշել ավելի հասուն գույներով, այդ պատճառով էլ սևն ընտրեցի» ,- նկատեց նա:
Նելլիի խոսքով՝ օրը սպասվածից լավ է անցել: «Շրջապատված էի ինձ հարազատ մարդկանցով: Շատ ուրախ, անակնկալներով լի օր ենք անցկացրել, բոլորը գոհ էին, վստահ եմ՝ ստացված օր էր: Հյուրերի թվում էին իմ ընկերուհիները, դերասանուհի Սաթենիկ Հազարյանը, Լուսինե Թովմասյաանը, Իրինա Թովմասյանը, նրա դուստրը՝ Մեգին: Մեզ հետ էր նաև ամուսինս՝ Րաֆֆին: Երեկ ամուսնուս կենացը հատուկ եմ խմել, որովհետև ամբողջ օրվա ընթացքում մեզ հետ է եղել, խնջույքին միայնակ տարել է այդքան աղջիկների քմահաճույքները: Միայն ամուսինս կարող էր դիմանալ» ,- ասաց նա:
Ըստ երգչուհու՝ երեկոն անակնկալներով լեցուն է եղել: «Ընկերուհիներս ինձ անսպասելի անակնկալ էին մատուցել և ծաղրածու հրավիրել: Նա մեզ տարավ մանկություն, հետաքրքիր խաղեր խաղացինք, որոնք բոլորս էլ խաղացել էինք փոքր տարիքում: Չեմ կարող ասել՝ ավելի շատ մե՞նք ուրախացրինք ծաղրածուին, թե՞ նա մեզ: Ամուսինս նույնպես անակնկալ էր մատուցել և նվիրել զարդ իմ սիրելի ապրանքանիշից: Հայաստանից դուրս գտնվող ինձ հարազատ մարդկանցից ևս անակնկալներ ստացա, անգամ ծաղկեփունջն ինձ շատ ուրախացրեց, որովհետև հասկացա՝ մարդիկ մտածել են ինչ-որ բանով ինձ ուրախացնել,- ասաց նա և հավելեց, որ նվերներն առանձնացնել ու թվել չի ցանկանում,- Երբ ընկերներս հարցնում են, թե ինչ նվիրեն ինձ, ասում եմ, որովհետև եթե մարդիկ գումար են ծախսում, հարցնում են, ուրեմն՝ ուզում են նվերն օգտակար լինի»: