Մեսսին կարող է որակազրկվել 4 խաղով
СПОРТ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Աթլետիկի» դեմ խաղի (2-3) 120-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից:
Արգենտինացին հետևից հարվածեց բասկերի հարձակվող Ասյեր Վիլյանիբրեի գլխին: Հանդիպման գլխավոր մրցավար Հիլ Մանսանո Խեսուսը չէր տեսել այդ դրվագը, բայց VAR-ին դիմելուց հետո Մեսսիին կարմիր քարտ ցույց տվեց:
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ «Բարսելոնայի» հարձակվողը կարող է 4 խաղով որակազրկվել: Մեսսին վստահաբար բաց կթողնի Իսպանիայի Գավաթի՝ կապտանռնագույնների մյուս հանդիպումը, որը նրանք կանցկացնեն «Կորնելիի» դեմ: Եթե կատալոնական թիմն անցնի հաջորդ փուլ, որակազրկումը կտարածվի նաև այդ խաղի վրա: Բացի դրանից, Լիոնելը չի մասնակցի Լա Լիգայի՝ «Էլչեի» ու «Ատլետիկոյի» դեմ խաղերին: Եթե «Բարսելոնան» գավաթային խաղում զիջի «Կորնելիին», ապա Մեսսին բաց կթողնի Իսպանիայի առաջնության 3 խաղ («Էլչե», «Ատլետիկո», «Բետիս»):