Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Մեր նպատակը հանդիսատեսից արցունքներ կորզելը չէ, սա ֆիլմ է՝ ի հիշատակ մեր զինվորների». «Հարսանիք թիկունքում» ներկայացման համանուն ֆիլմը՝ շուտով էկրաններին

ЛАЙФ

Հունվարի 28-ին մեծ էկրաններ կբարձրանա «Հարսանիք թիկունքում» համանուն ժապավենը, որի էկրանավորման ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է: Ֆիլմը նվիրված է հայ զինվորին, եւ արդեն երկար ժամանակ է, ինչ պատրաստ է, սակայն ռեժիսորի խոսքով՝ պրեմիերան հետաձգվել էր համավարակի պատճառով: Այն պետք է կայանար նախորդ տարի՝ ապրիլի 2-ին եւ նվիրված լիներ Քառօրյա պատերազմի հերոսներին, սակայն Արշալույս Հարությունյանի կարծիքով՝ հիմա ավելի քան արդիկան է.

«Ցավոք սրտի, այսօր ֆիլմի ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի՝ պայմանավորված վերջին պատերազմով, վերքերը դեռ թարմ են, թեեւ թեման էլ չի կարող հնանալ: Կապ չունի՝ ֆիլմն ապրիլյան դեպքերի, թե սեպտեմբերին սկսված պատերազմի մասին է, սա մեր կյանքի պատմությունն է:  Ցավալի իրադարձությունները հանգեցրին նրան, որ այսօր ունենք այն, ինչ ունենք: Թեպետ «Հարսանիք թիկունքում»-ում գործողությունները տեղի են ունենում Քառօրյա պատերազմի ժամանակ, սակայն ամենակարեւոր խնդիրները մնում են արդիական, դրա համար էլ այս գործը հիմա էլ է արդիական, սա եւս մեկ առիթ է նորից վերանայելու մեր կյանքը, վերագնահատելու ամեն բան, անելու հետեւություններ: Չնայած պետք է ասեմ, որ մեր նպատակը հանդիսատեսից արցունքներ կորզելը չէ, սա ֆիլմ է՝ ի հիշատակ մեր զինվորների, նվիրվում է հայ զինվորին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Արշալույս Հարությունյանը:

Ռեժիսորը վստահեցրեց՝ հանդիսատեսը, որը դիտել է «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, կհավանի նաեւ դրա էկրանավորումը:

«Մեկը մյուսին չեն կարող խանգարել, հակառակը՝ կօգնեն, միմյանց լրացնելու են. կարեւորը՝ մարդիկ սիրեն տվյալ գործը: Ի վերջո, մենք նաեւ էկրանավորման շնորհիվ կմեծացնենք ֆիլմի աշխարհագրությունը: Միշտ չէ, որ հնարավոր է ներկայացումը խաղալ տարբեր երկրներում, իսկ ֆիլմի շնորհիվ այս գործին կծանոթանան շատ երկրներում»,-նշեց նա:

«Հարսանիք թիկունքում» ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում, ինչը նորություն է Հայաստանում.

«Բոլորիս համար էլ էքսպերիմենտ էր, նման ձեւաչափով ֆիլմ Հայաստանում դեռ չի եղել: Որոշեցինք ներկայացումը նկարահանել հենց բեմում, բայց ֆիլմի բոլոր օրենքներով:  Սա հեռուստաթատրոն չէ, լիարժեք ֆիլմ է, քանի որ նկարահանումներն արվել են կինոյին հատուկ լեզվով՝միաժամանակ պահպանելով ներկայացման հուզականությունը եւ էներգետիկան: Մեր խնդիրը ոչ թե փոփոխութուններ անելն էր, այլ ճիշտ ադապտացիան էր, որ չկորցնեինք այն, ինչ ուներ ներկայացումը, մեզ համար առաջնային էր ներկայացման համ ու հոտը պահելը: Մենք, իհարկե, հնարավորություն ունեինք Գյումրիում որևէ հարմար տուն, բակ գտնելու եւ այնտեղ նկարահանելու, սակայն որոշեցինք անել մի բան, որը նախկինում Հայաստանում երբեւէ չէր արվել»:

Արշալույս Հարությունյանը նաեւ նշեց, որ ո՛չ սցենարը, ո՛չ դերասանական կազմը չեն փոփոխվել.

«Ես նման փորձ ունեի նախկինում, երբ ներկայացման էկրանավորման ժամանակ դերասանները փոխվել էին, սակայն այս անգամ դերասանների փոփոխությունը չի էլ քննարկվել, ֆանտաստիկ անսամբլ է հավաքված, նրանք խենթերի պես սիրում են իրենց աշխատանքը, նվիրված են իրենց թատրոնին: Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանում նվիրյալների խնդիր կա: Ցանկացած ռեժիսորի համար երազելի մթնոլորտ էր»:

Արշալույս Հարությունյանը խոստովանեց, որ եթե չլիներ հարազատ՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի եւ ընկերների՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացումը բեմադրող Լյուդվիգ Հարությունյանի, նախագծի հեղինակ Տիգրան Վիրաբյանի և պրոդյուսեր Արման Միտոյանի գործոնը, առաջարկը չէր ընդունի:

«Այս ամենին ես չվերաբերվեցի որպես գործնական առաջարկի, սա ինձ համար աշխատանք էր, որը պետք է անեինք ընտանիքի անդամներով: Միակ մտածմունքն այն էր, թե ինչպես անենք, որ ավելի լավ ստացվի, այսինքն՝ նպատակը բոլորի ունակությունները ծառայեցնելն էր ի շահ ներկայացման էկրանավորման»:

Ֆիլմը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է:  Գործողությունները տեղի են ունենում  ոչ թե մարտի դաշտում, այլ թիկունքում: Սյուժեի հիմքում գյումրեցի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են գերդաստանի միակ արու զավակին ամուսնացնել: Ներկայացվում են ապրիլի 2-ի դեպքերը, թե ինչպես են հարսանիքին գալիս ընտանիքի՝ արտագաղթած եւ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հարազատները: Սակայն, ցավոք, պատերազմի հետեւանքով հարսանիքը կիսատ է մնում, հերոսը ստիպված թողնում է հարսնացուին ու մեկնում ռազմադաշտ:

Առանց կրակոցի, առանց վառոդի հոտի, առանց խրամատի ու մահվան տեսարանի. ընդամենը մեկ ընտանիքի պատմության միջոցով ներկայացվում է ապրիլյան քառօրյայի ողջ ողբերգությունը՝ միաժամանակ շեշտելով, որ չնայած ծանր փորձությանը՝ կյանքը շարունակվում է:

Ֆիլմի սցենարի հեղինակը Անահիտ Աղասարյանն է, պրոդյուսերը՝ Արման Միտոյսնը, օպերատոր՝ Սուրեն Թադեւոսյան, մոնտաժի ռեիսոր՝ Սուրեն Սարգսյան, բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի, նկարչական ձեւավորում՝ Գարեգին Եվանգուլյանի, կոմպոզիտոր՝  Հայկո, զգեստների ձեւավորումը՝ Լուսինե Խաչատրյանի:

Դերերերում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյանը, Տարոն Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը, Ջեմմա Ադամյանը եւ այլք:

Алиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викингов