2020թ․ Չինաստանում տնտեսությունն աճել է 2,3%-ով՝ չնայած համավարակին
ЭКОНОМИКА2020 թվականին Չինաստանը հասել է 2,3% տնտեսական աճի այն բանից հետո, երբ երկիրը վերաբացել է խանութներն ու գործարանները կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Եվրոպան բախվում էին աճող վարակների հետ, հայտնում է AP-ը:
Ներքին զբոսաշրջությունը վերակենդանանում է, չնայած իշխանությունները կոչ են անում ժողովրդին փետրվարի ամանորյա արձակուրդներին մնալ տանը՝ Չինաստանի որոշ քաղաքներում հայտնաբերված նոր վարակների պատճառով:
Արտահանումը մեծացել է չինական արտադրության դիմակների եւ այլ բժշկական ապրանքների պահանջարկի հաշվին:
Աճող թափը «արտացոլում է մասնավոր սպառման ծախսերը, ինչպես նաեւ զուտ արտահանման աճը»,- ասել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում IHS Markit-ի գլխավոր տնտեսագետ Ռաջիվ Բիսվասը: Նրա խոսքով՝ Չինաստանը կդառնա միակ խոշոր տնտեսությունը, որը 2020 թվականին աճ է գրանցել, մինչդեռ զարգացած երկրները եւ զարգացող շուկաների մեծամասնությունը գտնվում են անկման պայմաններում:
Կառավարության տվյալների համաձայն, ընդհանուր ակտիվությունը 2020 թվականին կազմել է 102 տրիլիոն յուան (15,6 տրիլիոն դոլար): Դա կազմում է ԱՄՀ-ի 20,8 տրիլիոն դոլարի կանխատեսման մոտավորապես 75%-ը, որը 2019-ից, ինչպես նախատեսվում է, կկրճատվի 4,3%-ով:
Սպառողական ապրանքների առցանց վաճառքն աճել է 14,8%-ով, երբ միլիոնավոր ընտանիքներ սկսել են առցանց մթերքներ եւ հագուստ գնել:
Արտադրության ծավալը 2019-ի համեմատ աճել է 2,8%-ով: Տարեվերջին ակտիվությունը բարձրացել է: Դեկտեմբերին արտադրությունն աճել է 7,3%-ով: