Տղամարդը գողություն կատարելու նպատակով կոտրել էր խանութի ապակին, սակայն միացել էր ձայնային ազդանշանը (տեսանյութ)
ОБЩЕСТВОՀունվարի 17-ին, առավոտյան ժամը 04.05-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողից ահազանգ էր ստացվել ոստիկանոթյան Մաշտոցի բաժին, որ Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի խանութի ապակին կոտրված է:
Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ ահազանգից րոպեներ անց ոչ միայն պարզվեց կասկածվողի ինքնությունը, այլև 52-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը:
Նախնական տվյալներով՝ բերման ենթարկվածը գողություն կատարելու նպատակով կոտրել էր խանութի ապակին, սակայն միացել էր ձայնային ազդանշանը, ու տղամարդը հրաժարվել էր սկսածն ավարտելու մտքից:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



