Վլադիմիր Գասպարյանին հիվանդանոց են տեղափոխել
ОБЩЕСТВОՀայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հիվանդանոց են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։
«Նախինսուլտային վիճակում հոսպիտալացրել են։ Այս պահին վիճակը լավ է, բայց մի քանի օր կմնա բժիշկների հսկողության տակ»,– ասաց մեր զրուցակիցը։
Վլադիմիր Գասպարյանը սեպտեմբերին կդառնա 63 տարեկան։ Գեներալ–լեյտենանտը եղել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ։
Ուժային կառույցները լքել է իշխանափոխությունից հետո։
Ավելի վաղ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով: Այս գործով անցնում է նաև ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



