«Ոչ մի ՀԱՅ. սա արդեն Ադրբեջանն է». ամերիկացի լրագրողը քննադատել է ադրբեջանցի զինծառայողների՝ Արցախում արած լուսանկարը
ОБЩЕСТВОՀամացանցում տարածվել է լուսանկար, որն արել են ադրբեջանցի զինվորները՝ Լեռնային Ղարաբաղում: Դրանում երևում է, որ նրանք գրառում են կատարել Արցախի` իրենց վերահսկողության տակ անցած բնակավայրերից մեկի պատի վրա: Լատինատառ գրառումն ասում է. «Ոչ մի ՀԱՅ. սա արդեն Ադրբեջանն է»: Միևնույն ժամանակ, «հայ» բառը գրված է տառասխալներով և ջնջված է:
Այս առնչությամբ իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը, որն Արցախյան պատերազմի ժամանակ առաջիններից մեկ է հայտնել Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների ներգրավման մասին:
«Կարծում եմ ՝ Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի զինվորները սա փորձել են գրել անգլերեն՝ համոզվելու համար, որ աշխարհը հասկացել է, թե որքանով է նրանց համար ընդունելի համակեցության գաղափարը»,- գրել է նա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



