Օրակարգում դատական համակարգի «ծնկի բերումն» է. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է
ՀՀ-ում քաղաքական գործընթացները շարունակում են զարգանալ երկրաչափական պրոգրեսիային համարժեք,և գրեթե ամեն օր մի նոր «ռասկլադ» է ի հայտ գալիս։ Մասնավորաբար, «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ գործող իշխանությունների կողմից քաղաքական որոշում է կայացվել հնարավորինս շուտ կտրուկ փոփոխություններ կատարել դատական համակարգում։ Բանն այն է, որ դատական համակարգը ներկայումս իշխանության փաստացի միակ ճյուղն է, որը որոշակի ինքնուրույնություն ունի և մեծամասամբ չի կատարում Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հրահանգները (մի քանի մասնակի բացառություններով)։
Սա բնականաբար, նյարդայնացնում է Նիկոլ Փաշինյանին, որն իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից ձգտում է իրեն ենթարկել նաև այս համակարգը: Դատարանների շրջափակումը՝ վառ ապացույց: Եվ ահա, մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունը հիմա շատ արագ փորձում է «ծնկի բերել» նաև դատական համակարգը, որպեսզի առաջիկայում ներքաղաքական գործընթացներում հանգիստ լ ինի, իսկ դատարանների կողմից «անակնկալներ» չմատուցվեն։
Հենց դրանով էր պայմանավորված նախօրեին ԱԺ-ում հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քաղաքական մեծամասնությունը առանց ընդդիմության մասնակցության ԲԴԽ անդամ «նշանակեց» նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին և կարկառուն սորոսական Դավիթ Խաչատուրյանին, որն, ի դեպ, ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրն է։ Վերոնոշյալի կոնտեքստում այս թեկնածուներին առաջադրելն ու ընտրելը փորձագետները շատ խոսուն են համարում Նիկոլ Փաշինյանի հեռահար նպատակների տեսակետից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում