Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տպավորություն է, թե Հայաստանն աշխարհին ոչինչ չունի ասելու․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Արցախում դադարեցվեցին ռազմական գործողությունները։ Ճիշտ է՝ հայկական կողմը ծանր պարտություն կրեց, բայց դեռևս վաղ է խոսել այն մասին, թե այդ հայտարարությամբ լուծում է տրվում Արցախյան հիմնախնդրին։ Եվ բացառված չէ, որ հակամարտության շուրջ նոր և հանկարծակի զարգացումներ կամ սրացումներ տեղի ունենան։ Այս համատեքստում պետք է հատուկ ուշադրություն դարձնել ինչպես աշխարհաքաղաքական տեղաշարժերին, այնպես էլ անվտանգության հետ կապված խնդիրներին։

Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը ողջ թափով գործի են անցել, ակտիվացնում են իրենց արտաքին քաղաքականությունը և փորձում են տարբեր երկրների հետ համագործակցության ձևաչափեր ստեղծել, որոնք կարող են իրենց օգտին ծառայեցնել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ նաև Հայաստանի դեմ տարվող քաղաքականության համատեքստում։ Ուշագրավ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն առավել ակտիվ ջանքեր է գործադրում մահմեդական աշխարհում իրենց դիրքերն ուժեղացնելու և իսլամական տարբեր հարթակներում հակահայկական տրամադրություններ հրահրելու մասով։ Թուրք-ադրբեջանական ազդեցությունն ուժեղանում է նաև Եվրոպայում։ Փոխգործակցության նոր մոտեցումներ են նախանշվում Թուրքիայի և Ուկրաինայի հարաբերություններում, որն ընդգրկում է նաև ռազմական ոլորտը։

Ուշագրավ է, որ վերջերս Տրանս-Ադրիատիկ գազամուղի (TAP) միջոցով մեկնարկեց դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանումը։ Այս գազային միջանցքով ադրբեջանական գազը հասավ Իտալիա։ Հաշվի առնենք, որ այս նախագիծը տեղավորվում է եվրոպական էներգետիկ անվտանգության քաղաքականության համատեքստում։ Թերևս նաև դրանով է պայմանավորված, որ Իտալիան Արցախի դեմ ագրեսիվ պատերազմ հրահրած և քաղաքական բնակչության դեմ հանցագործություն իրագործած Ադրբեջանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու «Մեծ քսանյակի» կամ G 20-ի գագաթաժողովին։ Մյուս կողմից էլ փետրվարի 1-12-ը Կարս նահանգում նախատեսվում են «Ձմեռ-2021» ադրբեջանա-թուրքական զորավարժությունները, որոնք կարող են լինել խոշորագույնը վերջին մի քանի տարիների ընթացքում:

Եվ պատահական չէ, որ ըստ զորավարժությունների սցենարի՝ նախատեսված է համատեղ հարձակողական, այդ թվում նաև՝ դեսանտա-գրոհային գործողությունների մշակում: Կասկած չկա, որ այս զորավարժությունները բացահայտ ուժի ցուցադրություն են և իրենց սուր ծայրով ուղղված են առաջին հերթին Հայաստանի դեմ և ուժի ցուցադրության անուղղակի ուղերձ են պարունակում նաև Ռուսաստանի ուղղությամբ։ Այս ֆոնին առանձնահատուկ նշանակություն է ստանում նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը ջանքեր է գործադրում նոր սպառազինություններ ձեռք բերելու ուղղությամբ։ Գումարած դրան՝ Ադրբեջանը և Թուրքիան ռազմական և քաղաքական ոլորտում սերտ համագործակցության համատեքստում քայլեր են ձեռնարկում Պակիստանի ուղղությամբ, որը մինչ օրս Հայաստանը չի ճանաչում որպես պետություն։

Ավելին՝ փորձ է կատարվում ստեղծել եռակողմ ռազմաքաղաքական համագործակցության նոր ձևաչափ։ Իսկ այսպիսի իրողություններին զուգահեռ, Հայաստանի կողմից որևէ քայլ չկա դաշնակից երկրների կամ արտաքին գործընկերների հետ համագործակցությունը խորացնելու կամ փոխգործակցության նոր հարթակ ստեղծելու ուղղությամբ։ Անգամ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնման մասին դեռևս խոսք չկա, իսկ այլ երկրների հետ գործընկերության խորացման մասին խոսելն այս դեպքում ուղղակի ավելորդ է։ Տպավորություն է, թե Հայաստանն աշխարհին ոչինչ չունի ասելու։ Սրան զուգահեռ մեր երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ է նոր և առավել արդիական սպառազինությունների ձեռքբերում։

Եթե իշխանությունները մտածում են, թե պատերազմը կանգնել է, ռիսկեր էլ չկան, շատ շուտով սահմանները բացվելու են ու Հայաստանը միայն տնտեսական օգուտներ է քաղելու դրանից, ապա չարաչար սխալվում են։ Հայաստանի անվտանգության մարտահրավերները սկսել են ավելի սուր և ցայտուն բնույթ կրել։ Եվ փոխանակ իշխանությունները քայլեր ձեռնարկեն անվտանգության համակարգը բարեփոխելու և կարգի բերելու շուրջ, միայն հանրության աչքերին թոզ փչելով և պոպուլիզմով են զբաղված։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира