Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածներ չկան, ոստիկանությունը խաղաղ է գնահատում իրավիճակը

ОБЩЕСТВО

Բաղրամյան պողոտայից ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներ չկան: Բոլոր քաղաքացիները, ովքեր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերից բերման են ենթարկվել նախորդ օրերին, բաց են թողնվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` տեղեկացնելով, որ ոստիկանությունը ներկա պահին խաղաղ է գնահատում Բաղրամյան պողոտայի իրավիճակը: «Երկու կողմերն էլ խաղաղ են, քաղաքացիներն անօրեն գործողություններ թույլ չեն տալիս, իսկ ոստիկանությունը չի փորձի կտրուկ գործողություններ իրականացնել»,-ասաց Օսիպյանը:

Ուկրաինացի լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է փոխոստիկանապետը հատել բարիկադները եւ անցել քաղաքացիների հատված` նշելով` արդյո՞ք հյուր է եկել քաղաքացիներին, Օսիպյանը նշեց, որ հյուր գնալու խնդիր չունի, քանի Երևանը բոլորի տունն է, իսկ ժողովուրդն ու ոստիկանները միասնական են: Նա կարծիք հայտնեց, որ Բաղրամյան պողոտան երկար ժամանակ փակ չի մնա` չմանրամասնելով, թե ինչով է պայմանավորված իր վստահությունը: «Ոստիկանությունն այս օրերին բացատրական աշխատանքներ է տանում քաղաքացների հետ եւ հորդորում, որ գնան օրինական ճանապարհով եւ հարցի համար գտն են սահմանադրական լուծում»,-ասաց Երեւանի ոստիկանության պետի տեղակալը: Ոստիկանները ցանկանում են հասնել նրան, որ ցուցարարներն անօրեն գործողությունների փոխարեն օրինական դաշտում գործեն:

Խոսելով հունիսի 23-ի լուսաբացի մասին` Օսիպյանը հիշեցրեց, որ ՀՀ ոստիկանապետի հանձնարարականով իրականացվելու է ծառայողական քննություն եւ ոստիկանության բոլոր այն ծառայողները, ովքեր թույլ են տվել խախտումներ եւ վնասել են քաղաքացիներին, պատժի կենթարկվեն սահմանված կարգով:

Օսիպյանն անդրադարձավ նաև այն թեմային, թե ինչպես են Բաղրամյան պողոտայի իրադարձությունները լուսաբանվում միջազգային լրատվամիջոցներում` հատկապես այն հարցին, որ որոշները դրանք որակեցին որպես «երկրորդ մայդան», Օսիպյանն ասաց, որ լրագրողները կարող են ազատորեն լուսաբանել, սակայն այս դեպքերը որպես մայդան որակելը սխալ է: «Թող տեսնեն, որ Հայաստանը ինքնիշխան, իրավական-ժողովրդավարական պետություն է եւ բացառում եմ նման բան այստեղ, հնարավոր չէ նման բան որևէ մեկի մտքի ծայրով անգամ անցնի»,-հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետը:

Նրան մի կին հյուրասիրեց իր ձեռքով պատրաստած եւ Բաղրամյան պողոտա բերած գաթաներ, իսկ նստացույցի մասնակիցներն առաջարկեցին ոստիկանների թիմ կազմել եւ իրենց հետ ֆուտբոլ խաղալ: Օսիպյանն առաջարկեց ուկրաինական լրատվամիջոցի ներկայացուցիչներին, ովքեր քիչ առաջ «մայդանային» հարցեր էին տալիս, արձանագրել, թե ինչպիսի մթնոլորտ է Բաղրամյան պողոտայում:  

Հունիսի 25-ի առավոտյան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւս այցելել է Բաղրամյան պողոտա, զրուցել նստացույց հայտարարած քաղաքացիների հետ: Վլադիմիր Գասպարյանը կարճատև զրույց է ունեցել նաև ցուցարարների և ոստիկանների միջև եղած հատվածում ամբողջ գիշեր անցկացրած` Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով:Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում`Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա`հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցներըհունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցանմեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է:Ակցիայի մասնակիցները պանաջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը:

 

 

XX

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами