WhatsApp-ից անհետացել է լուսանկարները եւ տեսանյութը փոխանցելու հարմար գործառույթը
ЛАЙФՎերջին շրջանում WhatsApp-ն նորություններում հիշատակվում է բացասական համատեքստում. նախ սկանդալ բռնկվեց ծառայության օգտագործման քաղաքականության փոփոխության պատճառով, հիմա էլ մեսենջերից անհետացել է լուսանկարները եւ տեսանյութը փոխանցելու հարմար գործառույթը, հաղորդում է Planet today-ը:
Թարմացված հավելվածը դադարել է «ընկերություն անել» Google Camera-ում Social Share գործառույթի հետ:
Android օպերացիոն համակարգի համար WhatsApp 2.21.1.13 թարմացման մեջ հայտնվել է տհաճ փոփոխություն: Մեսենջերի օգտատերերը հայտնաբերել են, որ Social Share-ում այլեւս չկա WhatsApp հավելված:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք այդ իրադարձությունը մատնանշում է մեսենջերի եւ Google Camera-ի միջեւ խզումը:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



