Նոր խոցելիություն է հայտնաբերվել TikTok-ում
ЛАЙФԻնտերնետային տեխնոլոգիաների ոլորտում գործող Check Point Software Technologies ընկերության փորձագետները խոցելիություն են հայտնաբերել TikTok սոցցանցի «Գտնել ընկերներ» գործառույթում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ մեջբերելով ընկերության հաղորդագրությունը, եթե տվյալ խոցելիությունը չկարգավորվի, չարագործները հնարավորություն կունենան հասանելիություն ստանալ օգտատերերի տվյալներին, այդ թվում՝ նրանց հեռախոսահամարներին, լուսանկարներին, ինչպես նաև որոշ կարգավորումների, ինչպես օրինակ՝ էջը թաքցնելու և բաժանորդագրումները կառավարելու:
Փորձագետներն արդեն երկու անգամ խոցելիություններ են հայտնաբերել սոցցանցում: Առաջին անգամ նրանք հայտնել են, որ չարագործները կարող էին հասանելիություն ստանալ էջերում պահպանվող անձնական տեղեկություններին կամ գործել օգտատիրոջ անունից՝ առանց նրա համաձայնության:
TikTok-ի տվյալներով՝ սոցցանցի օգտատերերի թիվն ամեն ամիս ավելանում է 100 մլն-ով, իսկ ներբեռնումների որակը գերազանցել է 2 մլրդ-ը: