Բարսելոնան չի վճարել ֆուտբոլիստների՝ դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը
СПОРТ«Բարսելոնան» ֆուտբոլիստներին չի վճարել դեկտեմբերին, հայտնում է COPE-ը:
Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները վարձատրվում են երկու փուլով՝ հունիսին և դեկտեմբերին: Այս անգամ ֆուտբոլիստները չեն ստացել դեկտեմբյան վճարները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» հայտարարագրել է մոտ 1,2 մլրդ եվրո պարտք, ինչպես նաև կարճաժամկետ պարտավորություն 730 մլն եվրոյի չափով:
Կատալոնացիները 2019/20 մրցաշրջանն ավարտել են 488 մլն եվրո մաքուր պարտքով, և ակումբը բանակցություններ է վարում իր վարկատուների հետ՝ այս վճարումների հետաձգման վերաբերյալ՝ մատնանշելով այն ազդեցությունը, որ կորոնավիրուսն ունեցավ բյուջեի վրա:
«Բարսելոնան» 19 խաղից հետո 37 միավոր է վաստակել և Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Մրցաշարի առաջատարը «Աթլետիկոն» է 47 միավորով