Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իշխանական խմբակը Ազգային ժողովը սարքել է իրենց «հոր դուքանը»

ПОЛИТИКА

Դավաճանական իշխանության գրպանի խմբակցության վախը մեկ լրագրողից այնքան է, որ Ազգային ժողովում Yerevan.Today-ի նկատմամբ «հատուկ վերաբերմունքը» չի սահմանափակվել լրագրողին հավատարմագրումից զրկելով:  

Այսօր ԱԺ աշխատակազմն իրեն իրավունք է վերապահել թույլ չտալ լրագրող Սյուզի Բադոյանին մուտք գործել ԱԺ տարածք՝ անգամ անցագրի առկայության պայմաններում: Մինչդեռ լրագրող Բադոյանը ԲՀԿ–ական պատգամավոր Արման Աբովյանի հետ հարցազրույց էր պլանավորել և ընթացակարգի համաձայն` օգտվելով իր և պատգամավորի իրավունքից, նախապես պատգամավորի գրությամբ անցագիր էր ստացել ԱԺ ընդունարանից:

 

ԱԺ անցակետում անվտանգության աշխատակիցները տեսնելով լրագրողին՝ միանգամից կապ են հաստատել վերադասի հետ, զեկուցել են լրագրողի անցագրի մասին (ինչը սովորաբար չի արվում, նրանք պարտավոր են ներս թողնել միանգամից), և հատուկ կապով նրանց ասվել է լրագրողին թույլ չտալ մուտք գործել տարածք:

Ինչո՞ւ, ի՞նչ հիմնավորմամբ, անվտանգության երեք աշխատակիցներից որևէ մեկը չի կարողացել վերադասից իջած հրահանգը լրագրողին պարզաբանել կամ հիմնավորել իրավական փաստարկներով:

Միայն նա, ով հատուկ կապով զեկուցել էր, ենթադրաբար՝ ԱԺ աշխատակազմին, հազիվ  ծամծմելով՝ իրար կապկպած մի նախադասություն է արտասանել՝ «ռեժիմը թույլ չի տալիս, և դուք չեք կարող հիմա մտնել խորհրդարան, այսքան բան»: Ո՞ր ռեժիմը, քաղաքակա՞ն, լրագրողի հարցին անվտանգության աշխատակիցները ակնարկել են, թե ինքներդ գիտեք ինչ-ինչոց է։ Այդ ընթացքում անցագրով մուտք գործած այլ անձանց դեպքում նորից կապ չեն տվել զեկուցելու։ Այսինքն՝ լրագրողի համար մինչ այդ նախազգուշացում է արվել, որպեսզի օրենք խախտելու գնով անգամ նրա մուտքը արգելեն:

Ո՞ւմ հրահանգով է Yerevan.Today–ի աշխատանքն ԱԺ-ում սահմանափակում աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, երբ իր վերադասը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է և հաշվետու է միայն Միրզոյանին։ Տրամաբանությունը հուշում է, որ Տիգրան Գալստյանի կողմից սանկցիաներն իջեցվել են ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի սադրած միջադեպից հետո, ուստի չի բացառվում, որ հենց այս օդիոզ դեմքն է իրականում հրահանգել ԱԺ աշխատակազմին ապահովել իր անվրդով ճեմելը ողջ վարչական տարածքով մեկ՝ առանց «լրագրողական հետապնդումների»:  

Ի՞նչ խոսք, բազմաթիվ լրատվամիջոցներիս համար նորություն չէ, որ ռեժիմը դիսկոմֆորտի բացահայտ վախ ունի խորհրդարանական աշխատանքը լուսաբանող մի շարք ԶԼՄ-ների ներկայությունից, բազմաթիվ դրվագներով հրապարակվել են, թե ինչպես են «հուշտ» լինում Անդրանիկ Քոչարյանը, Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, երբեմնի լրագրող պատգամավորներ Հայկ Գևորգյանը, Արթուր Հովհաննիսյանը ու Վահագն Հովակիմյանը, Արմեն Խաչատրյանը, սորոսական պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Հերիքնազ Տիգրանյանը, Արփի Դավոյանը, Քրիստինե Պողոսյանը, և այլոք, որ նրանք վրդովվել են իսկ իրականում վախենում են՝ «5-րդ ալիքի», «Հրապարակ» օրաթերթի, «168 ժամի», Yerevan.Today-ի ոչ կանխատեսելի լրագրողների հարցադրումներից, հաճախ են վիրավորել լրագրողների և խոչընդոտել վերջիններիս աշխատանքը: Նրանցից շատերն են Yerevan.Today-ի տեսախցիկի առաջ հուզմունքից կամ վախերից խիստ անհարմար դրության մեջ ընկել։ Վերջին ամենատգեղ տեսարանը «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի մասնակցությամբ միջադեպն էր: 

Թերևս սա էլ վերջին կաթիլը դարձավ իշխանության վախերի բաժակի համար, ու որոշել են այսուհետ գնալ տոտալ ապօրինությունների՝ արգելելով ԱԺ շենքի մուտքը: Այս դավաճանական խմբակին թվում է, թե Հայաստանի խորհրդարանի շենքը իրենց «հոր դուքանն է», կարող են ուղղակի որոշել՝ ում թողնել ներս մտնի, ում՝ ոչ։

Հիշեցնենք, ԲԴԽ անդամ դարձող Գագիկ Ջհանգիրյանի ճեպազրույցի ժամանակ պատգամավոր Հայկ Սարգսյանը ինքնառաջադրվել էր՝ իբր փրկելու Ջհանգիրյանին հարցադրումներից: Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանի թևից բռնել և նրան հրել էր մի կողմ, նույն ժամանակ նաև «Հրապարակ» օրաթերթի լրագրողին էր համարյա սպառնալից տոնով իր մոտ կանչել՝ իբր պարզաբանման: Իսկ երբ երկու լրագրողները վերջինիս տեսախցիկների առաջ դիմել էին, խլել էր միկրոֆոնը և տարել իր հետ սենյակ:

20 րոպե անց պատգամավորը բացել էր կողպած դուռը և վերադարձրել միկրոֆոնը՝ առանց լրագրողից ներողություն խնդրելու: Իմ կողմից Գլխավոր դատախազություն ուղարկած հաղորդմանն արդեն ընթացք է տրվել, այն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար։ Իսկ ահա ԱԺ աշխատակազմի ղեկավարը ոչ աշխատանքային ժամին խմբագրություն ուղարկել էր էլեկտրոնային նամակ և կոշտ սանկցիաների մասին տեղեկացրել՝ լրագրողին չեն հավատարմագրի այս նստաշրջանում։ Իսկ խմբագրության հարցադրումներին, թե կոնկրետ ինչ օրենքի խախտման հիմքով է իրենց առաջարկ-պահանջը, ԱԺ աշխատակազմի ղեկավարը դեռ չի պատասխանել, չնայած անցել է 11 օր։ Սա էլ ապացույցները, որ խորհրդարանում տիրում է խմբակային շահեր սպասարկող անձնակազմ, այլ ոչ՝ պետական պաշտոնյաներ։

Ահա այսպես խորհրդարանական հանրապետության Ազգային ժողովը դարձել է իշխող ուժի «հոր դուքանը»։ Նրանք այլևս իրենց հռչակում են օրենքից դուրս, օրենքը իրենք են, կուզենան Արցախը կհանձնեն, կուզենան լրագրողին ներս չեն թողնի։ Միրզոյան Արարատը նայում և հպարտանում է, թե որքան ժողովրդավար է իր ղեկավարած «ժողովրդավարության բաստիոնը»։

Սևակ Հակոբյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира