Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Այժմ ար­դեն փոր­ձա­գետ­նե­րը չեն ցան­կա­նում աշ­խա­տել այս կա­ռա­վա­րու­թյան հետ»․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշել էր՝ Սևանա լիճը սնուցող երկու հիմնական գետերի՝ Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազաններն Արցախյան վերջին պատերազմի հետևանքով հայտնվել են հակառակորդի վերահսկողության ներքո։ Թեման սկսեցին քննարկել սոցիալական տիրույթում, իսկ ժամեր անց հաջորդեց նախարարության պարզաբանումը՝ «նախարարի հնչեցրած պատասխանը վերաբերել է ոչ թե նշված գետերի անմիջական ակունքներին, այլ Որոտան և Արփա գետերի ջրահավաք ավազանների մաս կազմող որոշակի տարածքների, որտեղ կան տվյալ գետերը սնուցող աղբյուրներ, որոնք Սևանա լիճը սնող ջրահավաք ավազանի վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ»։ Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է՝ ջրային ռեսուրսների մասով նախարարի խոսքը շատ հստակ էր։ «Դեռ ամիսներ առաջ ենք բարձրաձայնել այս խնդրի մասին։ Ոչ մի տեղեկություն չունենք այն մասին, թե ինչ սահմանազատումներ են արվել։ Ի՞նչ տարբերություն ջրահավաք ավազանն ամբողջությամբ է հայտնվել հակառակորդի հսկողության ներքո, թե՞ մասամբ։

Ի վերջո, գործ ունենք ջրի հետ։ Եթե դրա մի մասն էլ գործ ունենա լճի հետ, արդեն խնդիր է։ Եթե ջրային ռեսուրսը կապ ունի թշնամու ռեսուրսների հետ, վտանգավոր է։ Ես այս մասին առաջիններից մեկն եմ խոսել։ Կարող է օգտագործվել կենսաբանական զենք, ջրերի միջոցով եկող թափոնների խնդիր կա և ոչ միայն։ Նախարարի ահազանգն իրականում շատ տեղին էր, հերքումն արդեն իմաստ չունի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը։ Ընդգծում է՝ բնությունը պետք է գերակա շահ լինի, դրա պաշտպանությունը կապված է ազգային անվտանգության հետ։ «Այս խնդիրը նախարարը հստակ պետք է բարձրացնի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու առջև, այլ հարց է՝ նա կընկալի դա, թե ոչ»,-նշում է բնապահպանը։ Զրույցի ընթացքում ընդգծում ենք, որ հանրությանը բավականին սուղ ինֆորմացիա է տրամադրվում կարևոր հարցերի մասին։ Իհարկե, պարզ է, որ որոշ մանրամասներ պետք է հայտնի լինեն միայն կառավարությանը և մասնագիտական հանրությանը, բայց չէ՞ որ այսօր, երբ մենք, պատերազմով պայմանավորված, ունենք բնապահպանական, համաճարակային խնդիրներ, քաղաքացիները չպե՞տք է լինեն իրազեկ, թե որ դեպքերում ինչ անել, ինչպես պաշտպանել իրենց առողջությունը։

«Հայտնվել ենք կոլապսային վիճակում, հանրությունից և փորձագետներից թաքցվում է իրավիճակի մասին տեղեկատվությունը։ Այո՛, բոլորին ու ամեն ինչ պետք չէ ասել, բայց բնակչության հետ, որը տեղում առնչվում է համաճարակային իրավիճակին, պետք է անցկացվեն զրույցներ, որ իրենք տեղեկանան՝ ինչպես օգտվել շրջապատից, բնությունից։ Սա պետք է արվեր, պետք է նաև հիմա անել։ Պետք էր դիմել նաև փորձագետների օգնությանը։ Կան մարդիկ, որոնք իրենց ներուժով կարող են օգտակար լինել։ Պետք էր հանձնաժողով կազմել, ներգրավել այս մարդկանց և լուծել խնդիրները, քանի որ ինչպես ես և շատերն են հասկացել, կառավարությունում չկա որևէ մասնագետ։ Այնտեղ խայտառակ իրավիճակ է։ Ոչ ոք չի խոսում բնապահպանական խնդիրների մասին՝ բացառությամբ մի քանի անհատների և կազմակերպությունների։ Սուր քննադատության էինք ենթարկում նախորդ իշխանություններին, բայց հիշում եմ, թե ինչպես մի քանի տարի առաջ սեմինարներ էին կազմակերպվում կառավարության, տեսչական մարմնի ներկայացուցիչների, ՀԿ-ների և փորձագետների ներգրավմամբ։ Ստացվում է, որ կառավարությունը բոլորին ներգրավում էր քննարկումներին։

Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Կառավարություն, որը չունի մասնագիտական նորմալ կազմ, չի հարաբերվում փորձագետների հետ։ Հիմա արդեն փորձագետներն էլ ցանկություն չունեն իրենց հետ աշխատել։ Այսօր նախարարությունում կան թափուր հաստիքներ, բայց մարդիկ չեն դիմում, չեն ցանկանում աշխատել դավաճան կառավարության հետ։ Բայց չէ որ պետք է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս է սահմանը գծվել, որ գետն ուր է հոսում, որ հատվածում ենք ունեցել դիերի կուտակումներ և այլն։ Չկան նյութեր, այսինքն մարդիկ իրավիճակի ուսումնասիրությամբ չեն զբաղվում։ Եթե ուսումնասիրվեր, հավատացեք՝ այս իրավիճակում չէինք հայտնվի։ Ոչ ոք չգիտի, թե որ հատվածում ինչ է կատարվում, և թշնամին կարող է օգտվել այդ հանգամանքից։

Թեկուզ թող տեղեկատվությունը չհրապարակվեր, բայց իմանայինք, որ գործ է արվում։ Լսեք կառավարության նիստերը, տպավորություն է, թե հրաշալի վիճակում ենք, ծաղկում ենք։ Մենք իրականում խայտառակ վիճակում ենք, բոլոր ոլորտներում ձախողում է։ «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի մասին գիտեք, չէ՞։ Դա իրոք արվեստ է, և այս մարդիկ ուսումնասիրել են դա, թե ինչպես կարելի է թքած ունենալ երկրի ու ժողովրդի վրա»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»