Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Զա­վեշ­տի ու «բլթոց­նե­րի» տի­րույ­թում․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

44 օր տևած պատերազմի արդյունքում Հայաստանը և Արցախը հսկայական կորուստներ ունեցան, որը նոր, դաժան իրողություն է ստեղծում ողջ հայ ժողովրդի համար։ Եվ պատահական չէ, որ հայկական կողմի կրած պարտությունը դարձել է այն առանցքը, որի շուրջ պտտվում են ներքաղաքական գործընթացները, և հայաստանյան քաղաքական դաշտում բուռն վերադասավորումներ են ընթանում։ Ըստ որում, իրական ընդդիմությունը, մտավորականությունը, եկեղեցին, ընդհանրապես հասարակության ինտելեկտուալ հատվածն իրենց օրակարգն ու տեսլականն ունեն, այն է՝ կառավարության հրաժարական և ազգային համաձայնության կառավարության ձևավորում, մինչև տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Միևնույն ժամանակ, իրենց ընդդիմություն ներկայացնող իշխանամերձ որոշ ուժեր էլ փորձում են կատարել իշխանությունների դուդուկի տակ պարելու և տակից իրական ընդդիմությանը հարվածելու իրենց գործառույթը։ Իշխանություններն էլ ձգտում են ի կատար ածել խորհրդարանի ինքնալուծարման և հնարավորինս շտապ արտահերթ ընտրություններ անցկացնելու իրենց օրակարգը, քանի դեռ ողջ հանրությունը երես չի թեքել իրենցից ու քանի դեռ բազմաթիվ մարդկանց հնարավոր է մանիպուլացնել՝ սպառնալով նախկինների վերադարձով և այլն։ Այս համատեքստում հետաքրքրական է, որ իշխանական պատգամավորները, որոնք նոյեմբերի 9-ի հրադադարի՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո «մկան ծակն էին մտել», վախենում էին ԱԺ գալ ու ամեն ինչ անում էին, որ հանրությունը չտեսնի իրենց դեմքն ու ամոթանք տա, ապա հիմա, կարծես, «երես» են ձեռք բերել ու փորձում են աջ ու ձախ հարցազրույցներ տալ։ Ոչ բոլորն, իհարկե, մի փոքր մասը միայն:

Բայց շատ հաճախ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հարցազրույցները և հանրությանն ուղղված խոսքը զավեշտի են վերածվում, քանի որ դրանցում տեղ են գտնում անհասկանալի, անտրամաբանական ու անբովանդակ մտքեր, արդյունքում նրանք սոցցանցերում դառնում են զվարճալի տեսանյութերի հերոսներ։ Կասկած չկա այն հարցում, որ իշխող խմբակցության պատգամավորներին խոսելու և հանրության առաջ երևալու հրահանգ «վերևից» է իջեցվում. հազիվ թե Նիկոլի անվան խմբակցությունում (կամ ինչպես հենց իրենք ակամա իրենց որակեցին՝ Նիկոլի ուսապարկերի խմբակցությունում) որևէ մեկն ինքնագործունեություն անի: Այդ դեպքում հարց է ծագում՝ մի՞թե իշխանական խմբակցության ներսում չկան խելքը գլխին պատգամավորներ, որոնք հանդես կգան հանրությանն ուղղված տրամաբանված խոսքով, որ կարողանան այնպիսի գոնե մեկ միտք արտահայտել, որը չի դառնա հանրության զայրույթի ու ծաղրի առարկա։ Այս առումով կան մի քանի տարբերակներ:

Շատ հավանական է, որ միգուցե այդպիսի գիտակից պատգամավորներ իսկապես կան (նույնիսկ վստահ ենք, որ մի քանիսը կան), բայց նրանք, տեսնելով իրավիճակի ծանրությունը և իշխանությունների սխալների ու պատասխանատվության ողջ ծավալը, նախընտրում են լռել և մնալ ստվերում։ Շատ հավանական է նաև, որ խոսողների խնդիրն է համարվում միայն խոսելը, որպեսզի ցույց տան, թե «իմքայլականները» թաքնված չեն, դուխով են, լիարժեք արդարացնում են իրենց շեֆին: Ըստ այդմ, կարևոր չէ, թե այդ խոսքն ինչպես կստացվի ու ինչ արձագանք կստանա։ Անգամ հնարավոր է այն տարբերակը, որ դիտմամբ են հենց այդ մարդկանց դաշտ նետում ու անլրջացնում այն թեմաները, որոնց մասին խոսում են։

Դրանով այդ «պատգամավորները», ավելի ճիշտ՝ նրանց «բլթոցներն» ու հայերենից հայերեն թարգմանելու կարիք ունեցող խոսքը հանրային քննարկման առարկա են դառնում, հանրության ուշադրությունը սևեռում դրանց վրա՝ այդպիսով ձևավորելով հանրային դիսկուրսի շատ «օրիգինալ» օրակարգ ու մարդկանց ուշադրությունը շեղում կարևոր և հրատապ խնդիրներից։ Սրանցից որ տարբերակն էլ լինի, իշխանության օգտին չէ. եթե ամբողջ խմբակցությունն է այդպիսին (ինչին հակված չենք), դա պարզապես սարսափելի է, եթե խելացի պատգամավորները խուսափում են երևալ, լուրջ մտորումների առիթ է, իսկ եթե դիտմամբ նշյալ պատգամավորներին են նետում «մարտի», ուրեմն նրանք պարզապես հերթական անգամ օգտագործվում են: Դժվար է ասել՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար:

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира