Խաղաղությունը՝ զինվորի աչքերով. «Թովմասյան» հիմնադրամը Բանակի օրվա առթիվ բարեգործական ակցիա է իրականացրել
ОБЩЕСТВО«Թովմասյան» հիմնադրամը, շարունակելով իր բարեգործական նախագծերի շարքն` ուղղված արցախցի ընտանիքների եւ զինվորների աջակցությանը, նախաձեռնել է նոր ծրագիր՝ «Խաղաղությունը` զինվորի աչքերով»։
Հունվարի 28-ին՝ Բանակի տոնի կապակցությամբ, հիմնադրամն այցելել է «Արթմեդ» բժշկական կենրոնում բուժում ստացող զինվորներին, շնորհավորել նրանց, պարգեւել դրական լիցքեր, ինչպես նաեւ զինվորների հետ միասին նկարել կտավներ՝ «Խաղաղությունը` զինվորի աչքերով» խորագրով։
Նախաձեռնությանը միացել են նաեւ Նկարիչների միության մի քանի տաղանդավոր նկարիչներ, որոնք օգնել են զինվորներին` իրենց պատկերացումները փոխանցել կտավին։
Նախաձեռնության շրջանակներում նկարված կտավների աճուրդ-վաճառքից ստացված հասույթն ամբողջությամբ կուղղվի առողջական ծանր վիճակում գտնվող զինվորների բուժմանը։
«Ծրագրի ամբողջ ընթացքը թափանցիկ է եւ հասանելի մեր պաշտոնական էջերում։ Հիմնադրամի կողմից ստեղծված անկախ խորհուրդի վերահսկողության ներքո` նախագծի ամբողջ հասույթը կտրամադրվի տարբեր բուժհաստատություններում գտնվող զինվորներին՝ փրկելու համար նրանց կյանքը։
Այս կարեւոր նախաձեռնության շնորհիվ` մենք կկարողանանք օգնել ու փրկել մեր զինվորներին, ովքեր չխնայեցին իրենց կյանքը մեր կյանքի համար։
Միացեք մեզ. միասնական ու համատեղ ուժերով մենք կկարողանանք իրագործել անհնարինը»,- ասված է «Թովմասյան» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
1
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
2
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
3
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
4
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
5
Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже
...



