«Արմավիր» ՔԿՀ-ում փորձել են տոլմայի մեջ թաքցրած թմրամիջոցը փոխանցել դատապարտյալին
ОБЩЕСТВОՀունվարի 29-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի շնորհիվ զննության են ենթարկել դատապարտյալ Կ․ Մ․-ի անվամբ քաղաքացի Վ․ Վ․-ի կողմից բերված հանձնուքը։ Զննության արդյունքում երկու տոլմայի միջից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7․22 և 7․56 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ։
Այս մասին հաղորդում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



