Ռուս խաղաղապահներն օգնել են ադրբեջանական կողմին շինանյութեր տեղափոխել Քարվաճառի շրջան (տեսանյութ)
ОБЩЕСТВОՌուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի շարասյունը՝ բաղկացած 15 ռազմական «КамАЗ» մակնիշի ավտոմեքենայից և ուղեկցող փոխադրամիջոցներից, օգնություն է ցուցաբերել ադրբեջանական կողմին` Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջան շինանյութերի տեղափոխման գործում: Մեկնարկային վայրը Մատաղիս բնակավայրն էր: Այս մասին հաղորդում են ՌԴ ՊՆ-ից:
«Ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա:
Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել հումանիտար բնույթի ապրանքների տարանցումը Ադրբեջանին վերադարձված տարածքների միջեւ»,- ասված է հաղորդագրության մեջ :
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



