Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Եթե Շուշին մնար հայկական հսկողության ներքո՝ թեկուզ փախստականների վերադարձով, այն մնալու էր մերը․ նրանք որտե՞ղ պետք է ապրեին»․ Շուշիի քաղաքապետը հակադարձում է Փաշինյանին

ОБЩЕСТВО

Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 30-ին,  ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Շուշիի հետ կապված իր հայտարարությանը, որը հնչեցրել էր ԱԺ բարձր ամբիոնից։

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մասնավորապես ասաց. «Ընդհանրապես, ոչ միայն հիմա, այլև բանակցային գործընթացի ողջ ընթացքում չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն` դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով։ Պատերազմի ընթացքում եղել է խոսակցություն պատերազմը կանգնեցնելու տարբերակների մասին, երբ ադրբեջանական կողմը, նաև այլոց շարքում, պայման է առաջադրել Շուշի քաղաք ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ:

Ըստ էության՝ խոսքը վերաբերում էր 1992 թվականին ստատուս-քվոն վերականգնելու հնարավորությանը: Այսինքն, երբ մենք արդեն համաձայնել էինք, որ պետք է պատերազմը կանգնեցնել, առաջ եկավ նոր պայման:

Այդ նոր պայմանը հետևյալն է, որ Շուշի քաղաք պետք է վերադառնան Ադրբեջանի փախստականները՝ համաձայն 1992-ի, այսինքն՝  Շուշիի ազատագրումից առաջ գոյություն ունեցած ստատուս-քվոյի: Իսկ այդ ստատուս-քվոյով առաջարկվում էր, որ մենք արձանագրենք, որ Շուշիում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, ավելի կոնկրետ՝ 96 տոկոս: Եվ երբ սա պարզ դարձավ, ինձ շատերը հրապարակային մեղադրում էին, որ տարբերակ է եղել, որ Շուշին կարգավիճակով մնա հայկական, բայց ես այդ հնարավորությունը չեմ օգտագործել: Ես էլ արձագանքել եմ ընդամենը այդ իրողությանն ու այդ արձագանքներին, թե այդ ովքե՞ր են և ինչպե՞ս են համարում, որ երբ Շուշիում լինի 96 տոկոս ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո՝ ինչպես պատգամավորն է հարցնում։ Այսինք՝ եթե առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման՝ Շուշիում 96 տոկոս ադրբեջանական բնակչություն լիներ, չէր կարելի համարել, թե այն գտնվում է հայկական վերահսկողության ներքո: Այսինքն, ոչ թե ծագումնաբանությանն է վերաբերում, այլ պատերազմը կանգնեցնելու պայմաններում ինչ ժողովրդագրական ստատուս-քվո հաստատելու մասին է խոսքը»։

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այդ բացատրություններին, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը նշեց, որ Ն․ Փաշինյանի բացատրություներից հասկացել է այն, որ վերջինս ասում է՝ արդյո՞ք հայերն ու ադրբեջանցիները կարող էին ապրել Շուշիում, եթե ադրբեջանցիները վերադառնային այնտեղ։

«Իհարկե, եթե Շուշին մնար հայկական հսկողության ներքո՝ թեկուզ փախստականների վերադարձով, այն մնալու էր մերը։ Լավ, կամ եթե վերադարձնեին ադրբեջանցիներին, նրանք որտե՞ղ պետք է ապրեին, եթե Շուշիում հայ բնակիչները մնային, երբ ազատ բնակարաններ չլիներ։ Գուցե առանձին տներ սարքեին՝ ապրեին, բայց դա էլ տարիներ կտևեր, իսկ այդ ժամանակ, հնարավոր է՝ հարցն այլ լուծում ստանար։ Նրանք իսկի հիմա չեն ուզում վերադառնան Շուշի՝ ապրեն, որքանով հետևում եմ՝ ադրբեջանցիներին ստիպելով ուզում են վերադարձնեն։ Այնտեղի իշխանությունները ստիպողաբար են ուզում բերեն ու բնակեցնեն՝ ինչպես Շուշիում, այնպես էլ՝ մյուս հայկական օկուպացված տարածքներում։ Դրանք վախկոտ ազգ են, չեն ասի՝ միանգամից գնանք, ապրենք․ հնարավոր է՝ Սիրիայից ու այլ վայրերից համոզեն բերեն ու պահեն»,- հակադարձեց նա։

Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը նշում է, որ 90-ականներին Շուշիի 90 տոկոս բնակչությունն ադրբեջանական էր, ապա պետք է շեշտեր, որ դրանից հետո 100 տոկոսով հայ բնակչություն ուներ։

«Չմոռանանք, որ 1988 թվականին 2100 բնակիչ էլ հանել էր թշնամին ու սարքել էր 100 տոկոսանոց ադրբեջանական բնակչություն ունեցող քաղաք, բայց սա չի նշանակում, որ Շուշին ադրբեջանական է։ Շուշիի ամեն մի քարը հայկական է, երբ 60-ական թվականներին սկսել են քանդել Շուշիի Խաչմերուկի չորս շենքերը, մենք այդ հատվածը Խաչմերուկ ենք անվանում, դրանց փոխարեն բարձրահարկ շենքեր են կառուցել։ Ադրբեջանցիների նպատակն այն էր, որ աստիճանաբար վերացնեին հայկական հետքերը։ Շուշին ունի 6 հայկական մեծ գերեզման, կա միայն մեկ ադրբեջանական փոքրիկ գերեզման։ Կամ՝ որ խոսում են մզկիթների մասին, այդ երեք մզկիթները ոչ թե ադրբեջանական են, այլ իրանական, դրանցից մեկը կառուցվել է հայկական եկեղեցու հիմքի վրա, քանի որ շինարարության ընթացքում այնտեղ հայկական դամբարան էին հայտնաբերել։  Նույնիսկ ժամանակ է եղել, որ ադրբեջանցիները տրակտորը բերել են ու ցանկացել են քանդել հայկական գերեզմանոցները, հետո հասկացել են, որ մեծ աղմուկ կբարձրանա, գերեզմանոցների վրա անտառներ են սարքել»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ Ստեփանակերտից դեպի Շուշիի տանող ճանապարհի ձախ հատվածում ադրբեջանցիները ծառեր են տնկել, որպեսզի տարիների ընթացքում ամեն  հայկականի հետքը վերացնեն, իսկ ճանապարհի վերևի հատվածում ակացիաներ՝ կրկին նույն նպատակով։

«Ադրբեջանն արհեստական ստեղծված պետություն է, Շուշին ավելի հին է, այն ինչպե՞ս կարող էր ադրբեջանական լինել։ Ունեցել ենք 11 եկեղեցի, դա փաստ է, որոնցից 2-ը կորցրել ենք, մեկը կիսավեր է։ Գուցե այնպես չենք արել, որ կայծակնորեն Շուշին ազատվի պատերազմի փլատակներից, որովհետև հնարավորություններ շատ չունեինք։ Ես միշտ ասել եմ, որ, եթե ուզում են հաճախ ապտակել Ալիևին, պետք է քարը քարին շուտ դնենք, եթե մեկ քար ավելացնում ենք, ապա ապտակում ենք Ալիևին։ Վերջին տարիներին Շուշին ծաղկում էր, գեղեցկանում էր, մշակութային օջախներ էին բացվում, ասֆալտապատվում էր, դպրոցներ էինք նորոգում»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами